ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոգեկոչման  միջոցառում

Ապրիլի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Չարենցավանի  Ամենայն  Հայոց  Կաթողիկոս  Վազգեն  Ա-ի  անվան  N 3 հիմնական   դպրոցում  ապրիլի  5-ին  տեղի   ունեցավ  ապրիլյան  պատերազմի  հերոսներին  նվիրված  ոգեկոչման  միջոցառում, որին  ներկա  էին  ապրիլյան  պատերազմի  մասնակից զինվորները: Դպրոցի  աշակերտական  խորհուրդը  մեծ  ոգևորվածությամբ  էր  սպասում  հրավիրված  հերոսներին,ովքեր  վտանգի  տակ  դնելով  իրենց  երջանկությունը,  մինչև  վերջ  պայքարեցին հանուն  իրենց  հայրենիքի:

Քառօրյա պատերազմի ու նրա հերոսների մասին խոսվում  է   ու   դեռ  կխոսվի: Նրանց նվիրված երգերն ու խոսքերը ևս շարունակական բնույթ կկրեն, քանի որ նրանք հերոսներ են, որոնց համար հայրենիքը ֆիզիկական գոյության համար նախատեսված վայր չէր, այլ հայրենիք ասվածն իր մեջ կրում է մի վեհ գաղափար՝ սեր հայրենիքի հանդեպ, որը մղում է անձնազոհության, հանուն այն կյանքերի, որոնք նրանց կյանք են տվել ու ապրեցրել...                                                                                                     

-  Ժամանակների պատմության մեջ  ծնվեց  մի  ազգ, որին  հայ   կոչեցին: Բարձրյալն այդ ազգին  տվեց   աչք, բայց   չասաց   միայն   երկինք   նայիր, ձեռքեր   տվեց,բայց  չասաց  ձեռքերդ  միայն  երկինք     կարկառիր   և    ինձ   երկրպագիր, սիրտ   տվեց, բայց  չասաց  միայն   սիրո  համար տրոփիր, մենք  գիտենք,  որ  աչքը  նաև   թշնամուն  նայելու  համար է, ձեռքը  թշնամուն   հարվածելու և պաշտպանվելու  համար է, սիրտը  վտանգը  զգալու և ընդվզելու  համար  է, մենք  սիրեցինք  այդ  գործը և սիրով   արեցինք, որովհետև  մեզ  հայ  են  ասում:

Թող  Աստված  պահապան  լինի  հայ  զինվորին  և  զինվորին  կյանք  տվողին…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)