ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանաչե'նք մեր մեծերին

Մայիսի 12, 2023
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 8֊ին Եղվարդի հ․ 3 հիմնական դպրոցում թևածում էր խաչատրյանական ոգին. լրանում է հայ և համաշխարհային դասական երաժշտության ամենափայլուն աստղերից մեկի` Արամ Խաչատրյանի ծննդյան 120֊ամյակը։

Տոնին ընդառաջ` VII ա դասարանը անցկացրեց դասղեկի համակցված բաց դաս֊միջոցառում (դասղեկ` Լ. Հարությունյան, ուսուցիչ` Մ. Կարապետյան)։

Երեխաները անդրադարձան մեծ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը, երգեցին, պարեցին «Գայանե» բալետից «Սուսերով պարը» և «Վարդագույն աղջիկները» հատվածները։

Սեփական մշակույթը ճանաչելը, պահպանելը և անաղարտ փոխանցելը հետագա սերունդների ժամանակի թելադրանքն է։

Ուրեմն` ճանաչե'նք մեր մեծերին։