ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրություն Եկատերինբուրգում

Մայիսի 15, 2023
Սփյուռքի լրատու

Եկատերինբուրգի Կինոյի տանը բացվել է հայկական ֆիլմերի և հայկական կինոյի 100-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրություն: Նախագծի շրջանակներում ներկայացված է հայկական կինոյի պատմությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես, կանցկացվեն ռուսերեն լեզվով Լավագույն հայկական ֆիլմերի ցուցադրություններ: Հետահայաց ցուցադրությունում ընդգրկված են նաև Խորհրդային Միության լեգենդար մարշալներ Բաղրամյանին և Բաբաջանյանին նվիրված ֆիլմեր: Իսկ ամենաերիտասարդ հանդիսատեսի համար ՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա հրաշալի մուլտֆիլմեր դիտելու բացառիկ հնարավորություն: Հանդիսավոր բացմանը հյուրերին ողջունել է դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն: Երաժշտական ողջույնի խոսքով հանդես եկավ "Անի-Հայաստան"պատանի քանոնահարուհիների համույթը:

ՇՆՉԵՔ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ և ԱՊՐԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՁԵՐ ՍՐՏՈՒՄ