ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը, որն այս տարի տեղի է ունեցել Երևանում և Դիլիջանում։
Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ, որոնք ընդգրկվել են 2 տարիքային խմբերում։
Ժյուրիի որոշմամբ՝ կրտսեր խմբում առաջին մրցանակ չի տրվել. փոխարենը երկու մասնակից՝ Հայկ Ջուլհակյանն ու Արտաշես Մոսիկյանը (Արփինե Կալինինայի կոմպոզիտորական դասարանի սովորողներ) կիսել են երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Շավարշ Սիրեկանյանը (դասատու՝ Աշոտ Ղազարյան)։
Ավագ խմբում երրորդ հորիզոնականը կիսել են երկու մասնակից՝ Էրիկա Մարկոսյանը (դասատու՝ Արմենուհի Կարապետյան) և Սյուզաննա Աղամալյանը (դասատու՝ Նաիրա Դիվանյան), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Գարսոյանը (դասատու՝ Արփինե Կալինինա)։ Այս խմբում երկու մասնակից միավորների բացարձակ հավասարությամբ ճանաչվել են հաղթողներ։ Էդգար Մխիթարյանն (դասատու՝ Մարիա Ղուշչյան) ու Ալեքս Գևորգյանը (դասատու՝ Վաչե Շարաֆյանը) բացի պատվոգրերից, մրցույթի անվանական արձանիկներից և խրախուսական նվերներից՝ պարգևատրվել են նաև դրամական պարգևներով։
Դրամական խրախուսանքով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները։
Նշենք, որ պատվոգրերով և խրախուսական նվերներով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները։
Գալա համերգը տեղի է ունեցել Դիլիջանի Լ․ Վ․ Բեթհովենի անվան համերգասրահում։ Քանի որ տարին հոբելյանական է, ուստի երեկոյի ընթացքում բացի մրցանակակիրներից՝ գեղեցիկ կատարումներով հանդես են եկել նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ԵՊԿ դասախոս, երգչուհի Լուսինե Կչոզյանը, ինչպես նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարիա Գալստյան)։
Հիշեցնենք, որ մրցույթի առաջին փուլը կայացել էր Երևանում մայիսի 10-ին, երկրորդ փուլը՝ Դիլիջանում մայիսի 12-ին։
Մայիսի 12-14-ը երեխաներն իրենց ուսուցիչների, ծնողների հետ հանգրվանել էին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որտեղ նրանց համար կազմակերպվել են նաև վարպետության դասեր, դասախոսություններ՝ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Աննա Ասատրյանի մասնակցությամբ։
Բացի վերը նշված մշակութային գործիչներից՝ այս տարի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Հայրապետյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ