ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր առաջնային թիրախներից է, որ մինչև 2030 թ. 5-6 տարեկան երեխաների 95 տոկոսը ստանա նախադպրոցական կրթություն. Արաքսիա Սվաջյան

Մայիսի 15, 2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Նահապետավան և Հայկասար բնակավայրերում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայությունների բացման արարողությանը:

Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում: Նախաձեռնությունը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ համագործակցության ծրագրին ու 2021-2026 թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, Շիրակի մարզպետարանից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, համայնքի վարչակազմից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Արթիկ խոշորացված համայնքի երկու բնակավայրում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայություններ ստեղծելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործընկերներին բազմակողմ համագործակցությամբ և համատեղ ջանքերով առաջնային խնդիրները լուծելու համար։ «Այս միջոցառումը վկայում է այն մասին, որ Յունիսեֆը ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրականացրած քաղաքականությանը զուգընթաց աջակցում է մեզ՝ կյանքի կոչելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերը։ Ինչպես գիտեք, վերջերս հաստատվեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որտեղ նախադպրոցական կրթության ոլորտում բավականին հավակնոտ թիրախներ են սահմանվել։ Մեր առաջնային թիրախներից է, որ մինչև 2030 թվականը 5-6 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը ստանա նախադպրոցական կրթություն։ Շուրջ 200 բնակավայր ունենք, որտեղ նախադպրոցական հաստատություն չկա, և տարբեր ծրագրեր ենք իրականացնում՝ բացը լրացնելու ուղղությամբ։ Եվ այլընտրանքային հաստատության մոդելը որոշ համայնքների համար լավագույն լուծումն է, ինչի շնորհիվ, օրինակ, Հայկասար բնակավայրում 11 երեխա այսօր կստանա նախադպրոցական կրթություն։ Վստահ եմ՝ այն բոլոր երեխաների համար, որոնք արդեն իսկ ստացել են նախադպրոցական կրթություն, դպրոցի ուսումնառությունը կլինի ավելի արդյունավետ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Քրիստինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքը շարունակական կլինի, և կընդլայնվի համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…