ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները

Մայիսի 17, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին:

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում և նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Հանրային արշավի ձևաչափով առաջադրված հարցերը նախատեսված էին դպրոցականների և ուսանողների համար ու վերաբերում էին հայկական կինոյին:

Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Արա Խզմալյանը ողջունել է մրցույթի հաղթողներին՝ հորդորելով նրանց շարունակել զարգացնել հետաքրքրությունը կինոյի հանդեպ. «Շատ ուրախ եմ, որ հետաքրքրված եք կինոյով. կինեմատոգրաֆի իմացությունն անձի զարգացման կարևոր նախապայման է։ Երբ ասում ենք կինո, հասկանում ենք աշխարհի հետ նույն՝ հասկանալի լեզվով խոսելը և քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկ լինելը»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը մեր իրականության համար լուրջ իրադարձություն է։ Նա խորհուրդ է տվել պատանիներին և երիտասարդներին կարդալ հայ կինոյի հիմնադրման պատմությունը և տեսնել, թե ինչ պայմաններում են հայ կինոգործիչները ստեղծել ազգային կինոն։

Մասնակիցների խոսքով՝ մրցույթը շատ հետաքրքիր էր և մոտիվացնող։ Նրանք նշել են, որ սիրում են հայկական ֆիլմեր դիտել. հատկապես առանձնացրել են «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Երկունք» և այլ կինոնկարներ։

Մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը: Մրցույթի հաղթողները կինոյի ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել են կինոկենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև դիտել Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» կարճամետրաժ ֆիլմը:

Մրցույթն անցկացվել է ապրիլի 12-20-ը. յուրաքանչյուր օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 9 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)