ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անցկացվել է «Ապրել միասին, սովորել միասին» ներառական թատերախմբերի փառատոնը

Մայիսի 18, 2023
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզում կազմակերպվել է «Ապրել միասին, սովորել միասին» դպրոցական ներառական թատերախմբերի մարզային փառատոն:

«ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ծրագրի շրջանակում իրականացված փառատոնը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի նպատակն էր մարզի դպրոցներում ու համայնքներում հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումն ու կրթության մեջ և համայնքային կյանքին նրանց ներառման խթանումը։

Մարզային փառատոնին մասնակցել են Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների 22 դպրոցի ներառական թատերախմբեր՝ հետևյալ ներկայացումներով․

Բերդ համայնքի Չինարիի Վ.Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Ավելորդը», Արծվաբերդի Բ.Աղաբաբյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Անխելք մարդը», Բերդի Կ.Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը՝ «Մոլորակն ունի մեր կարիքը», Նավուրի միջնակարգ դպրոցը՝ «Անբան Հուռին», Կարմիրաղբյուրի Լ.Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Իմ սիրտը լեռներում է», Մոսեսգեղի Պ.Ավալյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Քաջ Նազարը», Չորաթանի Ա.Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Նուկիմ քաղաքի խելոքները» և Նորաշենի Փ.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցը՝ «Անբան Հուռին»։

Իջևանի համայնքի Ազատամուտի միջնակարգ դպրոց ը՝ Հ. Թումանյան «Բարեկենդանը», Ակնաղբյուրի հիմնական դպրոցը՝ Դ.Դեմիրճյան «Վարդանանք», Այգեհովիտի միջնակարգ դպրոցը՝ «Քաջ Նազար», Աչաջրի Հ.Թամրազյանի անվ. միջնակարգ դպրոցը՝ Խնկո Ապեր «Պապն ու շաղգամը», Գետահովիտի միջնակարգ դպրոցը՝ Ա. Իսահակյան «Արևին մոտ», Դիտավանի հիմնական դպրոցը՝ Մ. Գալշոյան. «Մամփրե արքան», Կիրանցի Գ.Վարդանյանի անվ. հիմնական դպրոցը՝ Դ. Դեմիրճյան «Ավելորդը», Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցը՝ «Հեքիաթի աշխարհում», Սևքարի միջնակարգ դպրոցը՝ Թումանյան «Անբան հուռին», Վազաշենի միջնակարգ դպրոցը՝ «Թումանյանի հեքիաթների խառնաշփոթ» և Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցը՝ «Հեքիաթաշփոթ»։

Նոյեմբերյան համայնքի Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ «Ուժի դեղը», Արճիսի միջնակարգ դպրոցը՝ «Ծաղկի 7 թերթիկերը» և Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցը՝ «Ամեն տարիք իր Թումանյանն ունի»։

Բոլոր 22 թատերախմբերում ներառված են եղել շուրջ 220 դպրոցականներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)