ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Մայիսի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:

Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով և մասնագիտական առաջարկություններով:

Քննարկվել են համայնքների, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացրած մշակութային արժեքների առանձնահատկությունները, դրանց առկայության և պահպանման ապահովման վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է արժեքի տարածման և կիրառման աշխարհագրությունմ ու բնութագիրը հստակեցնելու պահանջը: Խորհուրդը կարևորել է նեղ մասնագիտական մոտեցում պահանջող հայտերի լրամշակումը համապատասխան կառույցների միջոցով կատարելու անհրաժեշտությունը:

Արժեքները հանրահռչակելու վերաբերյալ խորհրդի անդամներն առաջարկել են դիտարկել հանրապետության տարածքում անցկացվող փառատոներին դրանք ներառելու և ըստ այդմ՝ ներկայացնելու հնարավորությունները:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել համայնքներից, խմբերից, անհատներից, ինչպես նաև մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններից նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն