ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Մայիսի 18, 2023
Մշակութային լուրեր

Թանգարանների սիրելի՛ աշխատողներ,

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր:

Թանգարանային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակիցը և ջատագովը: Ամեն տարի այս օրերին մեզ համար սովորական են դարձել հերթերը թանգարանների մոտ, ինչը վկայում է հանրության մեծ հետաքրքրության մասին։ Տոնի առանցքային խորհուրդն ու ուղերձը թանգարանների դերի վերարժևորումն է. թանգարանները ընդլայնել են իրենց դերը՝ որպես մշակութային-կրթական կենտրոններ՝ ստանձնելով նոր առաքելություն, այն է՝ դիմագրավել նորօրյա մարտահրավերներին՝ նպաստելով ներառականությանը և առողջ հասարակության կայացմանը: Թանգարանները պետք է լինեն կրթական համակարգի անբաժանելի ուղեկցորդը՝ դառնալով ուսումնական միջավայր մեր երեխաների կրթության գործընթացը կազմակերպելու համար։

2023 թվականի Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակությունների ձևավորման գործում: Թանգարան այցելությունը կյանքի որակի կարևոր ցուցիչ է։ Ժամանակի պահանջներին համահունչ՝ այսօր թանգարանները կիրառում են հաղորդակցման ամենատարբեր ձևեր ու եղանակներ՝ իրենց հավաքածուները նոր մոտեցումներով և ձևաչափերով հանրությանը ներկայացնելու համար: Շարունակելով լավ ավանդույթները՝ այս տարի ևս մեր թանգարանները, օրվա խորհրդին համահունչ, հանրությանը կներկայանան նոր ու հետաքրքիր միջոցառումներով, որոնք կամփոփվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:

Մայիսի 18-ը նշանավորում է նաև թանգարանային ոլորտում աշխատողների մասնագիտական տոնը: Ուստի, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, որոնք իրենց նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով նպաստում են մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, թանգարանների կայուն զարգացմանը: Տոնը նշանակալի է նաև թանգարանասեր հանրության համար, որոնց պահանջներն ու հանրային հետևողականությունն են նաև նպաստում ոլորտի առաջխաղացմանն ու նոր գաղափարների իրագործմանը:

Թանգարանային ոլորտի նվիրյալներին մաղթում եմ ստեղծագործական անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, թանգարանասերներին՝ միշտ նորը փնտրելու և գտնելու, միաժամանակ կայուն արժեքներին հավատարիմ մնալու կամք:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)