Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ անգամ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 19-20-ն անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:
Մրցաշարի հաղթողի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզի Արենու միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը:
Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո անցկացվող մրցաշարերի շրջանում նախնական նպատակին և ոգուն ամենաշատը համապատասխանում է հենց դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ակտիվ մասնակցության համար և շնորհավորում եմ գրանցած արդյունքների համար: Մրցաշարի թե՛ առաջինը և թե՛ վերջինը եզրագիծը հատած մասնակիցները նույն ոգևորությամբ էին մրցում, որը ամենակարևորն է: Մեր նպատակը դպրոցներում թիմային պայքարի ոգևորումն է, այդ գործում ընդգծելով նաև անհատական պատասխանատվության զգացումը: Տեսնում ենք, որ այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին:
Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև մենք հասկանում ենք և եկել ենք այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնց լուծումների հետևից պետք է գնանք` ԴՆԹ մակարդակով հասկանալու խնդիրները, և այդ մակարդակից սկսելու լուծել դրանք: Գաղտնիք չէ` մեր մոտեցումն այն է, որ կրթությունից, հանրակրթությունից, դպրոցից, մանկապարտեզից պետք է այդ հաղթանակի ոգին, թիմի ոգին, անհատական պատասխանատվության ոգին զարգանա, և մենք տեսնում ենք, որ, ահա, այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր կազմակերպիչներին, այդ թվում` ԿԳՄՍ նախարարությանը, այն բարձր մակարդակով անցկացնելու համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հաջողություններում կարևորել է նաև մարզիչ մանկավարժների դերակատարությունը. «Այս տարի բավականին լավ մասնակցություն ենք ունեցել: Մարզային փուլերը շատ լավ են կազմակերպվել: Երեկ երեխաները պատմում էին, թե ինչպես են իրենց թիմերը հաղթել նախընտրական փուլում: Խրախուսական պարգև է նախատեսված նաև հաղթող թիմի մարզիչի համար: Ուսուցիչների դերն այստեղ շատ մեծ է: Բացի անհատական մոտեցումներից՝ մոտիվացիան պահպանված է բոլոր շերտերում»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքն այլևս կայացած փաստ է։
«Երկօրյա այս գեղեցիկ հավաքը ցույց տվեց, որ մենք ապահովել ենք մասսայական սպորտին հարիր բոլոր չափորոշիչները։ Այստեղ կա պայքար, թիմային ոգի, և հաղթողն էլ պարգևատրվում է հավուր պատշաճի։ Երեկ երեկոյան ապահովվեց նաև ճամբարային բաղադրիչը, հասկացանք, որ խմբային փուլը կայացել է, և այստեղ մարզերի ուժեղագույն թիմերն են։ Երեխաներն իսկապես ընկղմվել էին պայքարի մեջ։ Կարևոր է, որ միջոցառումն անցավ առանց վնասվածքների և լուրջ միջադեպերի։ Պաշտոնապես կարող եմ ասել՝ եթե մեր բոլոր մրցաշարերն այսպես անցնեն, մենք կունենանք ուժեղ մասսայական սպորտ»,- ասել է Կարեն Գիլոյանը։
Մրցաշարի շրջանակում Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քայլերթ և իրազեկող արշավ՝ առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվ կյանքի, օգտակար սովորությունների անհրաժեշտությունն ու առավելությունները ամբողջ կյանքի համար։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Առողջապահության նախարարությանը` մրցաշարի շրջանակում տեղադրված տաղավարների միջոցով առողջ ապրելակերպը խթանելու համար:
Բուն մրցման նախորդ օրը՝ մայիսի 19-ին, կազմակերպվել էր ճամբար, որին ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ: Մրցավարները և մասնակիցները հանգրվանել են Պարզ լճի տարածքում, շփվել միմյանց հետ ու ծանոթացել վազքուղուն։ Երեկոյան մրցաշարի մասնակիցները հանդիպել ու զրուցել են արդեն խարույկի շուրջ: Ճամբարի շրջանակում նաև ժամանցային միջոցառումներ և ինտելեկտուալ խաղեր են կազմակերպվել:
Ճամբարի ընթացքում վարչապետի հետ քննարկումների արդյունքում դպրոցականներն առաջարկել են խրախուսել նաև առաջինը վերջնարկի գիծը հատած տղա և աղջիկ վազորդներին՝ անկախ նրանից, թե իրենց թիմերն ինչ արդյունք կգրանցեն: Առաջարկն ընդունվել է, և այսօր արդեն լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով:
Առաջինը եզրագիծը հատել է Կապանի 9-րդ ավագ դպրոցի սան Արթուր Համբարձումյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Մարի Սարգսյանը Շիրակի մարզից: Հիշեցնենք՝ մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 251 դպրոցի 1984 աշակերտներ:
Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:
Մրցաշարի արդյունքներով առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ