Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների Երևանի և մարզերի քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 40-ն են՝ 26-ը մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում:
ԵՐԵՎԱՆ
1) Երևանի թիվ 11 հիմնական դպրոց
2) Երևանի թիվ 14 հիմնական դպրոց
3) Երևանի թիվ 29 ավագ դպրոց
4) Երևանի թիվ 57 հիմնական դպրոց
5) Երևանի թիվ 62 ավագ դպրոց
6) Երևանի թիվ 88 հիմնական դպրոց
7) Երևանի թիվ 118 ավագ դպրոց
8) Երևանի թիվ 135 հիմնական դպրոց
9) Երևանի թիվ 155 հիմնական դպրոց
10) Երևանի թիվ 168 հիմնական դպրոց
11) Երևանի թիվ 170 ավագ դպրոց
12) Երևանի թիվ 189 ավագ դպրոց
13) Երևանի թիվ 190 ավագ դպրոց
14) Երևանի թիվ 200 հիմնական դպրոց
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
15) Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոց
16) Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
17) Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց
18) Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոց
19) Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
20) Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց
21) Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց
22) Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոց
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
23) Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց
24) Գավառի թիվ 3 հիմնական դպրոց
25) Գավառի թիվ 5 հիմնական դպրոց
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
26) Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
27) Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց
28) Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
29) Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց
30) Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց
31) Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց
32) Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
33) Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց
34) Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
35) Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
36) Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց
37) Կապանի թիվ 6 հիմնական դպրոց
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
38) Եղեգնաձորի ավագ դպրոց
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
39) Իջևանի ավագ դպրոց
40) Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց
Հիշեցնենք նաև, որ 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 9-ին և կավարտվեն հունիսի 27-ին։
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
09.06.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»,
13.06.2023 թ. - «Օտար լեզուներ»,
16.06.2023 թ. - «Մաթեմատիկա»,
20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,
23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ