ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինը հեքիաթ

Մայիսի 24, 2023
Դպրոցական անցուդարձ

Ավանդույթի համաձայն, այսօր, դպրոցի նախասրահում ձևավորվեց ցուցահանդես- վահանակ, ուր զետեղվել են տարրական դպրոցի աշակերտների տարվա երևելի աշխատանքները:

Տպավորիչ, հետաքրքիր ու բազմազան են «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների ցուցադրական գործերը:

Առաջինից չորրորդ դասարանների պատրաստած բոլոր կոմպոզիցիաները, կարծես, հեքիաթային պատկերներ լինեն և համադրված բովանդակություն:

Մեթոդմիավորման նախագահ Ա. Աբրահամյանի նախաձեռնությունը նպատակ ունի դեկորատիվ արվեստի միջոցով իրականացնել աշակերտների գեղագիտական դաստիարակություն:

Պատահական չէ նաև տեղանքի ընտրությունը. ցուցահանդեսը կվայելի դպրոցի շեմից ներս ամեն ոտք դնողը, կզմայլվի, կսքանչանա:

Կապանի N 5 հիմնական դպրոց