ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նա սիրում էր բոլորին». ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանն այսօր կդառնար 100 տարեկան

Մայիսի 24, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականի մայիսի 24-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԳՄՍՆ մշակության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն այցելել են Հակոբ Հակոբյանի այրի Մարի Հակոբյանին՝ պատվելու վարպետի հիշատակը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալական և շնորհավորանքի խոսքեր է ասել վարպետի հիշատակին. «Վարպետի մշակութային ժառանգությունը և արժեհամակարգը մեզ համար ուղենշային են ճիշտ գործելու և քայլեր ձեռնարկելու առումով: Այս հոբելյանական տարվա ընթացքում անելու ենք հնարավորը՝ ըստ արժանվույն մեծարելու Հակոբ Հակոբյան արվեստագետի կյանքն ու արվեստը: Հոբելյանական յուրաքանչյուր միջոցառում պլանավորվել է՝ ի հիշատակ և շարունակություն նրա գործի»:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ:

Փոխնախարարի խոսքով՝ հոբելյանական տարին նոր է մեկնարկում: Նախատեսվում են վարպետին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում, պատկերագրքի թողարկում, քաղաքում նրա հեղինակային քանդակներից մեկի տեղադրում, նամականիշի մարում և այլն:

«Միջոցառումները, որոնք իրականացնում ենք, ունեն ոչ միայն անցյալն արժևորելու նպատակ, այլև հանրությանը վերադարձնելու այն կենարար ներուժը, որ ունեն մեր արվեստագետները և նրանց ժառանգությունը: Յուրաքանչյուր հոբելյանական միջոցառում պետք է ուղերձ լինի հասարակության համար, իսկ Հակոբ Հակոբյանի ուղերձը լուսավոր ու կենսարար է, ինչպես ինքն է եղել՝ բարի, մարդասեր, կյանքի ու պահի արժեքն իմացող, ազնիվ ու բաց՝ որպես հիշեցում, թե ինչպես պետք է ապրել»,- ասել է Արա Խզմալյանը:

Նկարչի այրին՝ Մարի Հակոբյանը հուշեր է պատմել Հակոբ Հակոբյանի կյանքից ու կենսագործունեությունից՝ Հայաստան տեղափոխվելուց մինչև ապրած վերջին օրեր: «Հակոբի շունչը, հոգին միշտ այս տանն են. այդ մասին են վկայում նաև նրան ճանաչողները: Նա այն բացառիկ մարդկանցից էր, որ սիրում էր բոլորին, և բոլորը սիրում էին նրան: Նա ապրում էր ժողովրդի ցավով և մահացավ՝ ժողովրդի ճակատագրով մտահոգված»,- ասել է արվեստագետի այրին:

Նախարարն առաջարկել է հուշերը գրի առնել կամ ձայնագրել՝ որպես արժեքավոր ժառանգություն Հակոբ Հակոբյանի կենսագրության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Հակոբ Հակոբյանի կտավները ներառվելու են «Քո արվեստը դպրոցում» և «Դասարվեստ» ծրագրերում, որպեսզի վարպետի արվեստի գործերը ճանաչելի դառնան նաև դպրոցականների շրջանում:

Նշենք, որ մինչ Հակոբ Հակոբյանի բնակարան այցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հարգանքի տուրք են մատուցել վարպետի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրմաքարին: Պանթեոնում էին նաև Հակոբ Հակոբյանի դուստրը՝ Նորա Հակոբյանը և լիբանանահայ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)