ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները ստացել են հատուկ մրցանակ՝ հեղինակավոր բուհի կրթաթոշակ

Մայիսի 25, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair - ISEF):

Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ, որի համար արժանացել են հատուկ մրցանակի Սաուդյան Արաբիայում գործող «Թագավոր Աբդուլազիզի և ընկերների «Mawhiba» հիմնադրամի» կողմից: Մրցանակն է՝ արաբական աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկի՝ Թագավոր Ֆահդի անվան Նավթի և միներալների համալսարանի («King Fahd University of Petroleum and Minerals (KFUPM)) ամբողջական կրթաթոշակ և 400 $:

Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը «Այբ» դպրոցի աշակերտներ են, որոնք փառատոնին ներկայացված նախագիծը մշակել են դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի շրջանակում: Նրանց նախագծած սարքն արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ Ներկայացվել են կենսապոլիմերի որակական հատկանիշները բարելավելուն միտված փորձերը, ինչպես նաև սարքի 3D մոդելը, որի հիման վրա ստեղծվելու է արտադրական սարքը։ Հայ դպրոցականների նախագիծը ներկայացված էր «Բնապահպանական ինժեներիա» անվանակարգում (նախագծին հնարավոր է ծանոթանալ bit.ly/3OhK3F1 հղումով):

Աշխարհի ամենամեծ դպրոցական գիտական մրցույթը համարվող Regeneron-ISEF-ին այս տարի մասնակցում էին 64 երկրներից և տարածաշրջաններից 1638 դպրոցականներ՝ 1324 նախագծով: Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ էին ISEF փառատոնին մասնակցում առկա. 2021 և 2022 թվականներին մեր մասնակցությունը եղել էր հեռավար: Դպրոցականներին ուղեկցում էին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ Հարություն Սարգսյանը և «Այբ» դպրոցի բնագիտական առարկայախմբի և նախագծի ղեկավար Լիլիթ Համբարձումյանը:

Հայ դպրոցականները Regeneron-ISEF փառատոնին մասնակցելու հնարավորությունը վաստակել էին մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում: Փառատոնի ժամանակ ընտրված նախագծերից մեր դպրոցականները կներկայացնեն նաև Բելգիայի Թագավորությունում սեպտեմբերի 13-17-ը կայանալիք Երիտասարդ գիտնականների ԵՄ մրցույթին (EUCYS-2023):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…