ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ ընթանում ենք ճիշտ ուղիով. Արա Խզմալյան

Մայիսի 25, 2023
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տրվել է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի մեկնարկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող գլխավոր գրական իրադարձության բացմանը ներկա էր նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող փառատոնին մասնակցում են շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, ավելի քան 50 գրողներ, քննադատներ, թարգմանիչներ:

Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ պետական ծրագիրն է, որն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքի ցուցահանդես-տոնավաճառը, չորս անվանակարգում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետության դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, համերգները և այլն:

Փառատոնին ներկայացված են բազմաթիվ նոր հրատարակություններ

Նախարարի տեղակալը շրջել է փառատոնային հարթակում, ծանոթացել հայաստանյան հրատարակչությունների, թանգարանների, մշակութային կազմակերպությունների՝ վերջին տարիների գրքային արտադրանքին և նոր հրատարակություններին, գնել է գրքեր, այդ թվում՝ Պոլ Կլոդելի «Աչքը լսում է» էսսեների ժողովածուն:

Փառատոնն անդամակցում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Վերսոպոլիս» հարթակին

Լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանը նշել է, որ այս տարվա փառատոնն առանձնանում է մի շարք բաղադրիչներով, որոնցից է փառատոնի անդամակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Վերսոպոլիս» հարթակին. «Այս ծրագրի շրջանակում հնարավորություն ընձեռվեց Եվրոպայից հրավիրել բանաստեղծների, ինչը շատ կարևոր է: Պոեզիայի ոլորտի ներգրավվածությունն ուշադրության առանցքում է, քանի որ կոմերցիոն տեսակետից առավել լայն հնարավորություններ ունեն արձակագիրները, իսկ պոեզիան՝ որպես սիմվոլիկ և չափազանց ինտելեկտուալ ժանր, սահմանափակ հնարավորություններ ունի հանրայնացման և լայն շրջանակներին հասանելի լինելու առումով: Հատկանշական է, որ փառատոնի գովազդատեղեկատվական արշավի բաղադրիչները և շեշտադրումները հակվում են դեպի պոետիկ իրականություն: Այս ծրագրի շրջանակում լայն հնարավորություններ կան նաև հետագայում մեր բանաստեղծների ստեղծագործությունները հանրայնացնելու եվրոպական տարբեր հարթակներում»:

Փառատոնը՝ ժամանակակից գրական պրոցեսները մեկտեղող հարթակ

Նախարարի տեղակալը կարևորել է Գրքի երևանյան փառատոնի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով, որ դժվար է գտնել մի հոգևոր ոլորտ մեր իրականության մեջ, որն ունենան այնքան խորը արմատներ, այնքան ամուր ավանդույթներ, ինչպիսիք են՝ գիրքը, գրավոր մշակույթը, գրականությունը. «Եվ մենք, որ ունենք հնագույն գրավոր ավանդույթներ, աշխարհում բացառիկ գրավոր հուշարձաններ, չենք կարող չունենալ ժամանակակից գրական պրոցեսները մեկտեղող հարթակ: Արդեն երկրորդ տարին է, որ փառատոնը միջազգային կարգավիճակ ունի և փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղիով»:

Գրական մրցանակաբաշխությունը՝ մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին

Անդրադառնալով փառատոնի շրջանակում անցկացվող գրական մրցույթին՝ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ մրցույթն անցկացվում է «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում և կարևորել է ոլորտում հայտնի և առաջին քայլերն անող ստեղծագործողների հավասար մասնակցության հնարավորությունը:

«Մրցույթի հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք անաչառ են, ունեն բարձր մասնագիտական որակներ և պատասխանատվության մեծ զգացում»,- ասել է Արա Խզմալյանը:

Նշենք, որ Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում, որի ընթացքում կանցկացվի նաև գրական մրցանակաբաշխությունը:

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)