ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են երիտասարդության ոլորտում հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հարցեր

Մայիսի 26, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիա և Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, ԿԳՄՍՆ, Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (UNICEF) և Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչները։

Ճանաչողական այցն ուղղված է ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման շրջանակում լիտվական փորձի ուսումնասիրմանը։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են Լիտվայի խորհրդարանի Երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիրգիլիուս Ալեկնայի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Եվրոպական հարցերի կոմիտեի նախագահի տեղակալ, Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Մարիուս Մատիյոշայտիսը, Երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի այլ անդամներ:

Կողմերն անդրադարձել են օրենսդրության ոլորտում լիտվական փորձին, երիտասարդական ենթակառուցվածքների գործունեությանը, երիտասարդների կյանքի որակի վրա պետական քաղաքականության ազդեցությանը: Հայկական կողմին հատկապես հետաքրքրել է երիտասարդական քաղաքականության ոլորտում պետության՝ ի դեմս նաև օրենսդիր մարմնի և քաղաքացիական հասարակություն կապը, ինչպես նաև լիտվական կառավարության կողմից երիտասարդներին ուղղված ծրագրերը և ոլորտում ներկայում ընթացքի մեջ գտնվող օրենսդրական նախաձեռնությունները։

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Լիտվայի սոցիալական ապահովության և աշխատանքի փոխնախարար Վիլմա Օգիենեյի, Երիտասարդության հարցերի գործակալության ղեկավար Ջոնաս Լանիաուսկասի, Լիտվայի երիտասարդական խորհրդի, լիտվական երիտասարդական գործակալության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում հայ-լիտվական համագործակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու երկու երկրների միջև հարաբերությունները:

Այցի ֆինանսավորումը կատարվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…