Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել:
40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից արագ հաղթահարել են Անանիա Ոսկանյանը, Պավել Ստեփանյանը և Խաչատուր Սարիբեկյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Լիլիթ Հարությունյանը և Անի Սարգսյանը:
Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Վարդան Ալքումյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Սարգսյանը և Լիլիթ Արարատյանը:
Խրախուսական հուշանվերների են արժանացել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներ 53-ամյա Նազելի Մանուկյանը և 82-ամյա Հակոբ Թութունջյանը:
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Մրցաշարի մասնակիցների թվում էր նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նախ Հանրապետության օրվա արթիվ, նշել է, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարերով նախևառաջ ընդգծվում և կարևորվում է պետություն- քաղաքացի կապը:
««Վարչապետի գավաթ» մրցաշարերի կարևորագույն իմաստներից մեկն այն է, որ մենք ուզում ենք հնարավորինս շատ առիթներ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն հաղթահարելու, ինքն առաջին հերթին իր հետ մրցելու առիթ ունենա և ապացուցի որպես քաղաքացի, որպես պետության իրավատեր, որ մեր կամքը՝ ունենալու ինքնիշխան, ազատ, ուժեղ, զարգացած, բարեկեցիկ և երջանիկ պետություն, անսասան է: Մեր ընթացքը դա պիտի ամեն տարի ցույց տա: Ուզում եմ բոլոր մասնակիցներին հատուկ շնորհակալություն հայտնել. այս մրցաշարերով մենք ընդգծում ենք մեր պետականությունը, մեր դրոշը, մեր քաղաքացիությունը, ապրելու և հաղթահարելու, առաջ շարժվելու մեր կամքը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև մրցաշարի կազմակերպիչներին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ թեև մասնակիցների խանդավառությունը մեծ է, բայց մրցաշարի մասսայականացման հարցում դեռ աշխատանքներ կան տանելու:
«Եթե «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարերը. լիովին կայացած են, ապա հեծանվավազքի պարագայում փոփոխությունների կարիք կա: Կազմակերպչական և մրցավարական առումով խնդիրներ չկան, մասնակիցների կողմից խանդավառություն ևս կա, բայց մասնակիցների քանակն այնքան էլ չի գոհացնում. ավելացնելու տեղ կա: Մենք կուսումնասիրենք, վերլուծություններ կանենք և կիրականացնենք արմատական փոփոխություններ: Կան մարդիկ, որոնք այնքան էլ լավ հեծանիվներ չունեն և գիտակցելով, որ չեն կարողանալու մրցակցել, հրաժարվում են մասնակցել: Միգուցե պետք է հեծանիվներ տրամադրենք, կամ էլ պետք է աշխատենք մրցաշարը միջազգայնացնելու ուղղությամբ: Վստահ եմ՝ մյուս տարի բոլորովին այլ մրցաշար կտեսնենք: Նույն խնդիրը ունենք նաև լողի մրցաշարի պարագայում և միգուցե հենց այս տարվանից էլ այն միջազգային դարձնենք, որպեսզի մասնակցայնությունն ավելացնենք»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Երկու տարիքային խմբերում 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 500.000, 3-րդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 100.000, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ