ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր Ջուղայի «Արմեն» հայկական ամենօրյա երկսեռ տարրական դպրոցում թատերական տրամադրություն է․

Մայիսի 29, 2023
Սփյուռքի լրատու

Մայիսի 24-ին Սպահանի Նոր Ջուղայի «Արմեն» հայկական ամենօրյա երկսեռ տարրական դպրոցում թատերական տրամադրություն էր տիրում: Դպրոցի 5ա և 5բ դասարանի աշակերտները՝ հայոց լեզվի ուսուցչուհի Սկարլետ Հայրապետյանի նախաձեռնությամբ, բեմադրեցին Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը» հեքիաթ-առակը: Հատկանշական է, որ նախապատրաստական, և հետագա բեմականացման ողջ աշխատանքը երեխաները կատարել են ինքնուրույն, իսկ ուսուցչուհին միայն հետևել է և չի միջամտել: Վերջում՝ երեխաներին քաջալերելու համար, տնօրեններ Արսինե Դավթյանը և Գեղարդ Մանսուրյանը նրանց հանձնեցին գնահատագրեր: Օրն ավարտվեց ավարտական փոքրիկ խնջույքով, որին մասնակցում էին ուսուցիչները, ծնողական խորհուրդը և ծնողները:

Ըստ ուսուցչուհի Ս. Հայրապետյանի և դպրոցի տնօրինության, այսպիսի աշխատանքները երեխաների մոտ ավելի են ամրապնդում սերը դեպի հայկական մշակույթը, նպաստում են զարգացնել հայերեն բանավոր խոսքը, ինչը շատ կարևոր է օտար երկրում հայապահպանության և հայոց լեզվի զարգացման համար: