ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների մրցույթ

Մայիսի 30, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի` 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգի» պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն`

  • վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
  • վերապատրաստումը հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրային ապահովում,
  • ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան մշակված ծրագիր (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2022 թվականի ապրիլի 26-ի N 642-Ա հրամանով հաստատված հարցաշարին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 մայիսի 26-ի N 581-Ա հրամանով հաստատված չափորոշչին համապատասխան) և դասավանդման թեմատիկ պլանավորում (տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավելի, քան 20 օր),
  • վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, սարքավորումներ,

Վերապատրաստող կազմակերպության վերապատրաստող մասնագետները պետք է ունենան՝

  • բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,
  • գիտելիքներ և հմտություններ` մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ տեխնոլոգիաների՝ մանկավարժության մեջ կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

  1. կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
  2. անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
  3. վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ (CV),
  4. կազմակերպության` մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  5. տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
  6. հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրված տեղեկանքների պատճենները,
  7. նախարարության կողմից հաստատված վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված` 90-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից թեմատիկ պլան, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի:
  8. տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2023 թվականի հունիսի 13-ը` ժամը 18:00-ն, դիմել ԿԳՄՍ նախարարություն` նախօրոք լրացնելով դիմում-հայտը՝ կցելով escs.am կայքում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:

Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարի՝ մայիսի 26-ի 581-Ա հրամանով հաստատվել է «Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը»:

Վերապատրաստման դասընթացի նպատակն է վերապատրաստվողների մանկավարժական, կառավարչական կարողությունների զարգացումը, շարունակական մասնագիտական կրթության ապահովումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…