ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Վանաձորի արվեստի և գյուղատնտեսական քոլեջների հիմնանորոգման աշխատանքներին

Մայիսի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Ուսումնական հաստատությունների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նախարարին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը:

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2017 թ.-ից: Շինարարական աշխատանքներն ավարտված են. այժմ արդյունքների հանձնման-ընդունման փուլն է: Ընթացքի մեջ է նաև գույքի և ուսումնական լաբորատորիայի ձեռքբերումը: Կառավարության որոշմամբ դրամաշնորհային ծրագրով հատկացվել են դրամական միջոցներ «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ լսարանային, մարզական, վարչական գույքի ձեռքբերման համար:

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին և ներկայացրել որոշ դիտողություններ և դիտարկումներ՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով: Նախարարը հատկապես ընդգծել է, որ ներառականության ապահովման չափանիշների պահանջն ապահովված չէ, ինչն անթույլատրելի է: Նա հանձնարարել է շինարարական կազմակերպության ավարտական ակտն ընդունելիս հաշվի առնել բոլոր բացթողումները և հետևողական լինել, որպեսզի դրանք շտկվեն և վերացվեն: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև քոլեջի ընդհանուր գործունեությանն առնչվող մի շարք խնդիրների:

Նախարարի հաջորդ կանգառը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղն էր, որտեղ հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թվականից:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի` միավորվելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

Այս ուսումնական հաստատության շենքը շահագործման կհանձնվի 2023 թ. սեպտեմբերից: Նախարարը հետաքրքրվել է իրականացված և նախատեսվող աշխատանքներով` կարևորելով հատկապես ջեռուցման համակարգի, մարզադահլիճի, ուսումնական և արտադրական լաբորատորիաների հագեցվածության և կահավորման հարցերը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Մերի Գրիգորյանը տեղեկացրել է, որ քոլեջի բակում նախատեսվում է տարբեր մշակաբույսեր աճեցնել` դրանք հետագայում ծառայեցնելով ուսումնական արտադրական պրակտիկաների կազմակերպման համար:

Կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունը պետական միջոցների հաշվին կհամալրվի նաև լսարանային, լաբորատոր և գրասենյակային գույքով:

Նախարարը երկու հաստատությունների ղեկավարներին հանձնարարել է գույքի ձեռքբերման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպել՝ սեպտեմբերին ուսումնական տարին նոր միջավայրում սկսելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)