ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թատերական առաջնախաղեր՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Մայիսի 31, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպություններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանցկացվեն մի շարք թատերական և համերգային միջոցառումներ, այդ թվում՝ տեղի կունենան թատերական առաջնախաղեր:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնն իր հարուստ խաղացանկում, բացի մանկական բալետային ներկայացումներից, կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը. երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, բեմադրող նկարիչ՝ Ռաֆայել Խաչատրյան, ոճաբան՝ Արայիկ Գաբաջյան, գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի:

Նշենք, որ «ՄուկՕպերան» մանկական ուրախ ու զվարճալի օպերա է, ձոն՝ մայրական անսահման սիրուն ու իրական, անշահախնդիր ընկերությանը։

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կներկայացվի մանկական երաժշտական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի «Մկների ժողովը»՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի:

«Մկների ժողովը» երաժշտական ներկայացումը բեմադրել է թատրոնի խորեոգրաֆ Նունե Կիրակոսյանը, որը նրա ռեժիսորական դեբյուտն է: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը և պարերը` Նունե Կիրակոսյանի:

Վերոնշյալ առաջնախաղերը կկայանան հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին և 13:00-ին, հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին և 13:00-ին, հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին:

Հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին և 16:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացման պրեմիերան: Ուրախ, հետաքրքիր, ուսուցողական այս ներկայացումից առաջ թատրոնի բացօթյա տարածքում երեխաների համար կկազմակերպվի թատերաերաժշտական միջոցառում և կավճանկարչության մրցույթ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)