ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը և Գևորգ Պապոյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է 21 ծրագիր` 205 միջոցառումով: Նախապես պլանավորված է եղել իրականացնել 179 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 226 մլրդ 801 մլն դրամ, սկզբնապես պլանավորված բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 202 մլրդ 606 մլն դրամ: Տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ և փոփոխություններ: Ճշտված բյուջեն կազմել է 208 մլրդ 146 մլն դրամ: Ճշտված բյուջեի նկատմամբ կատարողականը կազմել է 97,3 տոկոս: Նախորդ տարվա համեմատ ոլորտում բյուջետային ծախսերն աճել են 15,9 տոկոսով կամ շուրջ 27 մլրդ 796 մլն դրամով:
Կապիտալ ծախսերն աճել են
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացված ծրագրերը՝ նշելով, որ այդ ընթացքում արձանագրվել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ քայլեր են իրականացվում: «Այս տարի 97,3 տոկոս փաստացի կատարողական ունենք բյուջեի նկատմամբ, և 2021 թվականի համեմատ 2022 թվականի փաստացի բյուջեն աճել է գրեթե 16 տոկոսով: Ընդ որում՝ կապիտալ ծախսերի մասով 2021 թվականի նկատմամբ ունենք փաստացի ծախսերի աճ շուրջ 9 մլրդ դրամով, և այստեղ կարևոր է հասկանալ՝ ինչպիսի դինամիկա կա: 2022 թվականի կապիտալ ծախսերի մասով կարողացել ենք կատարել 19 մլրդ 357 մլն դրամ, որը լուրջ առաջընթաց է 2021 թվականին իրականացված գործընթացների համեմատ»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ ծախսերի գերակշիռ մասը՝ միջոցների շուրջ 75 տոկոսը հատկացվել է կրթության ոլորտին: «Այստեղ ունեցել ենք էական աճ կապիտալ ծախսերի գծով, մասնավորապես՝ կրթության ոլորտում 2021 թվականի համեմատ կապիտալ ծախսերն աճել են 104 տոկոսով, մշակույթի ոլորտում` 120,7 տոկոսով, սպորտի ոլորտում` աննախադեպ՝ 210,8 տոկոսով: Կարծում ենք` սրանք զարգացման տանող ցուցանիշներ են»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ կապիտալ ծախսերի մեծացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում: Անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ Ժաննա
Դպրոցներում բնագիտական լաբորատորիաների կբացվեն
Անդրեասյանը նշել է, որ այս տարի 107 հաստատության համար կայացվել են որոշումներ, որոնք վերաբերում են ավելի քան 30.000 երեխաների: Նախարարի խոսքով՝ նախագծային աշխատանքները հնարավորինս տիպային կամ մոդելային իրականացնելու ճանապարհն է ընտրվել, ինչը թույլ է տալիս էապես խնայել ժամանակը և կրճատել վարչարարությունը. «Կարևորում եմ Կառավարության ծրագրի մյուս թիրախ հանդիսացող՝ բոլոր դպրոցներում բնագիտական լաբորատորիաների բացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Տավուշի մարզի դպրոցներում ավարտվել է լաբորատորիաների ներդրման գործընթացը. այս տարի այդ աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի մարզում, բյուջետային գործընթացով մյուս մարզերում ևս պլանավորված են այդ աշխատանքները: Վստահ եմ, որ սա էական ազդեցություն կունենա կրթության որակի բարձրացման ուղղությամբ, որն արդեն իսկ տեսնում ենք նոր չափորոշիչների փորձնական ներդրման գործընթացի արտաքին գնահատման արդյունքներով»:
Ուսուցիչների վարձատրությանն ուղղված ծրագրեր
Ընթացիկ ծախսերին անդրադառնալով` Ժաննա Անդրեասյանը կարևորել է ուսուցիչների վարձատրությանն ուղղված ծրագրերը, մասնավորապես՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որի շրջանակում 1565 ուսուցիչ կամ շահառու ուսուցիչների 5,5 տոկոսը կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրվում են արդեն իսկ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով: Ըստ նախարարի՝ ատեստավորված ուսուցիչների 28 տոկոսն արդեն ստանում է 300 հազար դրամ և ավելի աշխատավարձ՝ խրախուսելով մյուս ուսուցիչներին ևս ակտիվորեն մասնակցել գործընթացին:
Համընդհանուր ներառականություն նախադպրոցական կրթության ոլորտում
Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ նախադպրոցական կրթության ոլորտում կարևոր բարեփոխումներ են արվել. իրականացվել են մանկավարժների պարտադիր վերապատրաստման ու տնօրեն դառնալ ցանկացող անձանց հավաստագրման գործընթացները: Նա կարևորել է նաև այդ ոլորտում համընդհանուր ներառման գործընթացի ներդրման ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորման գործընթացները, որոնք առաջին անգամ իրականացվել են նախորդ տարվանից:
Ըստ նախարարի՝ համապատասխան աշխատանքներ են տարվել նաև նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում:
Գիտնականների աշխատավարձի փուլային բարձրացում
Գիտության ոլորտում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գիտնականների աշխատավարձերի բարձրացման ծրագրին: «Գիտնականների ատեստավորման արդյունքում ունենք աշխատավարձերի փուլային բարձրացում, որը շարունակվելու է մինչև 2025 թվականը, և էական աճ ենք արձանագրելու գիտաշխատողների աշխատավարձերի մասով: Ֆինանսավորվել 86 դրամաշնորհային ծրագիր, որոնցում ներգրավված գիտնականների 73,7 տոկոսը մինչև 35 տարեկան են: Էական գումարներ են հատկացվել գիտական կազմակերպությունների հետազոտական հզորությունների համալրման և թարմացման նպատակով»,-նշել է նա՝ ընդգծելով, որ իրականացվել են մի շարք խոշորածավալ միջոցառումներ, այդ թվում՝ Սթարմուս փառատոնը:
Մշակութային ենթակառուցվածքները բարելավելու հնարավորություն
Ըստ նախարարի՝ մշակույթի ոլորտում ևս մի շարք նոր և շարունակական ծրագրեր են իրականացվել. «Կարևորում եմ իրականացված կապիտալ ծախսերը, օրինակ՝ հուշարձանների վերականգման մասով այն կազմել է 92 տոկոս նախնական բյուջեի նկատմամբ: Շուրջ 10 հուշարձան վերանորոգվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Ռեկորդային՝ 1,3 մլրդ դրամ է հատկացվել մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, որն էական ավելացում է: Մի շարք հաստատություններ ենթակառուցվածքները բարելավելու հնարավորություն են ունեցել, որի արդյունքում դրանց ավելի քան 90 տոկոսում սեփական եկամուտների աճ է գրանցվել»: Ըստ նախարարի՝ իրականացվել են 17 կրթամշակութային ծրագրեր, որոնց ներգրավվել են շուրջ 19 հազար սովորողներ: Անցկացվել է գրքի երևանյան փառատոնը, որի շրջանակում նախորդ տարի գրահրատարակիչները վաճառել են 10 հազար գիրք: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջազգային փառատոնը դարձել է գրահրատարակչության ոլորտի զարգացման և ընթերցանության խրախուսման յուրօրինակ միջավայր:
Կառուցվում են մարզադպրոցներ
«Սպորտի ոլորտում 307 մեդալ ենք ունեցել, որը 30 տոկոսով գերազանցում է մինչ այս գրանցված լավագույն արդյունքը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ընդլայնվել են ոլորտի կապիտալ ծախսերը. անվանի մարզիկների անուններով որակյալ և արդիական ենթակառուցվածքներով մի շարք մարզադպրոցներ են կառուցվում, որոնցում հնարավոր կլինի անցկացնել միջազգային մասշտաբի մրցաշարեր: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասսայական սպորտի և առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումները:
Շարունակվում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը
Անդրադառնալով երիտասարդության ոլորտին՝ նախարարը նշել է, որ շարունակվել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որից մինչ այժմ օգտվել է 7407 երիտասարդ ընտանիք: Նախորդ տարվա դրությամբ 6087 ընտանիք շարունակում է սուբսիդավորման ընթացքում ստանալ պետական աջակցություն: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև երիտասարդական կենտրոնների բացման ծրագիրը մարզերում. այս տարի Մեղրիում և Իջևանում կբացվեն այդպիսի կենտրոններ, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցության սկզբունքով:
Նախարարը կարևորել է նաև սփյուռքի ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի ապահովման և մի շարք այլ կարևոր նախագծերի շրջանակում:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերի իրականացման կոնկրետ արդյունքներով, որի մասով որոշ պարզաբանումներ է ներկայացրել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Պատգամավորները հետաքրքրվել են բուհերում դիմորդների թվի, ուսուցիչների ատեստավորման, դպրոցների ու մանկապարտեզների հիմնանորոգման գործընթացների, բյուջետային ծախսերի նպատակային օգտագործման և այլ խնդիրներով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ