ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջարկվում է հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներկայում ներառված է մասնավորեցման ենթակա գույքի ցանկում, հանել այդ ցանկից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մարզահամալիրը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում. ունի ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Դահլիճներից մեկի բարձրությունը 9 մետր է, որը հնարավորություն է տալիս այնտեղ իրականացնելու ամենատարբեր սպորտաձևերի մարզումներ և մրցաշարեր:
«Մարզահամալիրը կարող է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան ենթակառուցվածք դառնալ՝ սպորտային միջոցառումների և հավաքների համար: Այստեղ կարող են կազմակերպվել թե՛ խաղային, և՛ թե մենապայքարային մարզաձևերի պարապմունքներն ու հավաքները: Այս պահին հավաքական թիմերի հավաքների համար օգտագործվում են միայն Ծաղկաձորի մարզական բազան և Օլիմպավանը, որոնք ունեն սահմանափակ հնարավորություններ: Հաշվի առնելով միջազգային մրցաշարերի կազմակերպման ու հյուրընկալման, ինչպես նաև մեր հավաքականների՝ տարբեր ուղղություններով գրանցած արդյունքները (նախորդ տարի ռեկորդային թվով մեդալներ ենք ունեցել՝ 307, այս տարի արդեն 135 մեդալ՝ 10 մարզաձևից)` նոր ենթակառուցվածքների պահանջ կա»,- նշել է նախարարը և հավելել, որ այս պահին կառուցվում և վերակառուցվում են 12 մարզահամալիրներ և մարզադպրոցներ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե նախատեսվում են արդյոք վերանորոգման աշխատանքներ, և ինչ վերջնաժամկետ է սահմանված, ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ առկա են նախնական հաշվարկներ հետագա աշխատանքների մասով՝ մարզահամալիրը պատշաճ տեսքի բերելու համար:
Անդրադառնալով վերջնաժամկետին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ օրենքի փոփոխությունը դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովում, որը հավելյալ ժամանակ կպահանջի. «Քանի որ դիմել ենք մի քանի խոշոր միջազգային մրցաշարեր Հայաստանում անցկացնելու համար, օրինակ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ապա ցանկալի կլիներ, որ ենթակառուցվածքները պատրաստ լինեին 1-2 տարվա ընթացքում»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է նաև, թե ինչպես են իրականացվելու հետագա սպասարկման աշխատանքները: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ այդ ենթակառուցվածքները կարող նաև որոշակի եկամուտ բերել և գեներացնել այն միջոցները, որոնք կուղղվեն պահպանման ծախսերին. «Սա բերելու է մեր կողմից ուսումնամարզական հավաքների համար տրամադրվող գումարի որոշակի խնայողությունների. այս պահին մենք աջակցում ենք ֆեդերացիաներին՝ ուսումնամարզական հավաքները կազմակերպելու ոչ պետական որոշակի տարածքներում, որոնց համար հավելյալ վճարումներ ենք կատարում: Եվ երկրորդ՝ այն ժամանակահատվածներում, երբ հավաքականներն այդտեղ չեն անցկացնի մարզումներ, համալիրը կարող է օգտագործվել տարբեր մրցաշարերի կազմակերպման, վարձակալության և այլ նպատակներով՝ այդպես ապահովելով սեփական եկամուտներ»:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ սպորտի ոլորտի ռազմավարության նախագծում ենթակառուցվածքների կառավարումը և դրանց եկամուտների գեներացման մոդելների մշակումն առանձին ուղղություն են, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության տարբերակով:
Նշենք, որ մարզական կենտրոնի տարածքը գտնվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ