ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպել է սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանի և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել են «Մովսես Խորենացի» մեդալով։ Պետական պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ հաճելի է պետության կողմից գնահատանքի վկայագիր հանձնել վաստակաշատ մտավորականներին, որոնց ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատմանն ու արմատավորմանը, որոնք հանրային և պետական շահերի ամենաուղիղ արտահայտումն են:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մեծածավալ աշխատանքի համար, որն իրականացրել և շարունակում եք իրականացնել: Սա ոչ միայն ինքնին արժեքավոր ուսումնասիրություն է, այլ նաև ճանապարհ է բացում բազում նոր ուսումնասիրությունների համար: Այստեղ ներկայացված աղբյուրագիտական նյութը գալիս է դառնալու հայագիտական ուսումնասիրությունների այն հարուստ հենքը, որը բազմաթիվ այլ հրատարակությունների առիթ է դառնալու: Կարևոր է, որ հրատարակությունները օտարալեզու են, ինչը նշանակում է, որ դրանք հնարավորություն են ընձեռում նաև օտարազգի գիտնականներին ու հետաքրքրվողներին ծանոթանալու հետազոտական նյութերին: Ապատեղեկատվության այս ժամանակներում օտարալեզու հրատարակությունները տեղեկատվության և իրազեկման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն՝ ճշմարիտ տեղեկատվությունը և պատմական փաստերը հանրությանը հասանելի դարձնելու առումով: Պատրաստակամ ենք աջակցելու ձեր գործունեությանը և համագործակցելու հետագա բոլոր ձեռնարկներում՝ շարունակելու, մեծածավալ ու արժեքավոր նոր հրատարակություններ ու ուսումնասիրություններ հասարակության դատին հանձնելու հարցում»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և կրկին շնորհակալություն հայտնել անվանի մտավորականներին կատարած կարևոր աշխատանքի համար:
Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը շնորհակալություն են հայտնել պետական բարձր պարգևի համար: Վաստակաշատ մտավորականների ընդգծմամբ՝ գնահատանքն իրապես պարտավորեցնող է:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր փաստաթղթերով՝ դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշագրություններով և բանավոր պատմություններով: Աղբյուրագիտական առանցքային նշանակություն ունեն 1890-1922 թվականներին օտարերկրյա մամուլի հրապարակումները Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանության, հալածանքների, կոտորածների վերաբերյալ: Հատկապես արժեքավոր տեղեկություններ կարելի է հավաքել այդ տարիների ամերիկյան մամուլից, որտեղ գրեթե ամեն օր լույս էին տեսնում Օսմանյան կայսրությունում դիվանագիտական, միսիոներական և այլ առաքելության ներկայացուցիչների վկայությունները, ահազանգերը, զեկույցները, հաշվետվություններն իրադարձությունների վերաբերյալ:
Ամերիկյան մամուլի ուսումնասիրման և Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական նյութերի ամբողջացման ու հրապարակման գործում զգալի ներդրում ունեն սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանն ու Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: Նրանք ամերիկյան մամուլի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացրել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում», «Վաշինգտոն փոստի 1890-1922 թթ հրապարակումները» 10 հատորներից բաղկացած ժողովածուում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ