ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Առաջին անգամ ընտրող»

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Գավառի ավագ դպրոցում իրականացվեց «Առաջին անգամ ընտրող» նախաձեռնությունը 10-12- րդ դասարանների աշակերտների ակտիվ մասնակցությամբ:  Սեմինարավար ուսուցիչներ Ն. Ղուլոյանը և Ա. Զոլյանը ներկայացրին ծրագրի նպատակներն ու խնդիրները:  Սեմինարի 2-րդ մասը սիմուլյացիոն խաղի միջոցով ընտրական գործընթացի մինի մոդելի կազմակերպումն ու իրականացումն էր: Այդ նպատակով կատարվեց դերային բաշխում՝ թեկնածուներ, հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք, դիտորդներ, լրագրողներ, որոնցից յուրաքանչյուրը սեմինարավարների մատչելի մատուցման և ձեռքի տակ եղած ուղեցույցների շնորհիվ իմացան իրենց գործառույթների մասին և հաջողությամբ կազմակերպեցին ընտրական գործընթացը: Ինքնառաջադրված 5 թեկնածուները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը ՝ դպրոցի, համայնքի և պետության տարբեր հիմնախնդիրներին առնչվող ՝ առաջարկելով լուծման իրենց ուղիները,  տարբերակները: Թեկնածուների բովանդակալից ելույթներին հաջորդեցին լրագրողների ոչ պակաս հետաքրքիր հարցերը, որոնց տրվեցին ինքնատիպ ու սպառիչ պատասխաններ:

Վերջապես հասավ ընտրության սպասված պահը:
Ընտրությունը կազմակերպվեց և իրականացվեց բարձր մակարդակով ՝  ՀՀ Սահմանադրությանն համապատասխան ՝ փակ, գաղտնի, ուղղակի և ժողովրդավարական սկզբունքով: Ձայների մեծամասնությամբ հաղթեց 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Հովհաննիսյանը:
Աշխատանքից գոհ էին թե՛ կազմակերպիչները, թե՛ աշակերտները: Բոլորի ջանքերն արդարացված էին:


Գավառի ավագ դպրոցի  պատմության ուսուցչուհի՝    Ա. Զոլյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)