Հունիսի 6-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Մամուլի ասուլիսով այսօր ազդարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Խաչատրյանի անվան 19-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Սերգեյ Սարաջյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է փառատոնի մասնակիցներին, հյուրերին, կազմակերպիչներին և նշել, որ խաչատրյանական տարին մեկնարկում է մեծ միջոցառումներով և հագեցած է լինելու աշխարհագրական լայն ընդգրկում ունեցող ծրագրերով. «Այս հոբելյանն առիթ է իրականում վերաիմաստավորելու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը, մշտական ամենօրյա աշխատանքի միջոցով միջազգային ասպարեզում ներկայացնելու մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը: Արամ Խաչատրյանն այն անունն է, որի արվեստը շտկում է մեր մեջքը և որի երաժշտության մեջ հայի գաղափարն ու Հայաստանը շատ ավելի մեծ են, քան Հայաստանի աշխարհագրական սահմաններն են: Արամ Խաչատրյանն այն անունն է, որով մենք լիակատար առումով դառնում ենք մեծ մշակութային ընտանիքի, մեծ քաղաքակրթությունների լիիրավ անդամ»:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ հոբելյանական տարվա ընթացքում շատ հագեցած ծրագրեր կիրականացվեն նաև մարզերում. պետական ստեղծագործական կոլեկտիվները բազմաթիվ միջոցառումներով հանդես կգան սահմանամերձ շրջաններում:
Նախարարի տեղակալը շնորհավորել է Պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարին և կոլեկտիվին Միացյալ Թագավորության հեղինակավոր հարթակներում խաչատրյանական ստեղծագործությունների փայլուն ներկայացման համար, որին ներկա են եղել ոչ միայն հայ, այլև օտարազգի երաժշտասերները:
Արա Խզմալյանը տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։
Սերգեյ Սմբատյանը տեղեկացրել է, որ մրցույթի բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա բրիտանացի վիրտուոզ ջութակահարուհի Ջենիֆեր Փայքը: Անվանի ջութակահարը նվագախմբի հետ ելույթներ է ունեցել հունվարին Միացյալ Թագավորությունում կայացած հյուրախաղերի ընթացքում՝ ներկայացնելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
«Մրցույթը՝ որպես երիտասարդ տաղանդներին բացահայտելու հարթակ, մեծ դեր ունի։ Եվ այսօր շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնք հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմերում՝ լավագույն նվագախմբերի ու դիրիժորների հետ, հաղթել են Խաչատրյանի անվան մրցույթում։ Մենք ունենք բազմաթիվ նման օրինակներ, ինչը խոսում է մրցույթի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը, ներկայացնելով մրցույթի ընթացքը, նշել է, որ այն բաղկացած է 3 փուլից, որոնք տեղի կունենան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում և Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նա նաև տեղեկացրել է, որ մրցույթի դափնեկիրների անունները կհրապարակվեն հունիսի 13-ին՝ փակման գալա համերգի ընթացքում։
Ժյուրիի նախագահ, անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանն էլ ընդգծել է, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրեն շատ հոգեհարազատ է, քանի որ կանգնած է եղել մրցույթի ստեղծման ակունքներում։ Ըստ նրա՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը տարեցտարի թափ է հավաքում և մեծ դեր է կատարում Հայաստանի երաժշտական կյանքում։ Նա նաև ներկայացրել է ժյուրիի կազմը՝ շեշտելով, որ ընդգրկված են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Վահագն Պապյան (Իսրայել-Հայաստան), Պավել Գիլիլով (Ավստրիա-Գերմանիա), Ստեֆան Լեմելին (Կանադա), Օքսանա Յաբլոնսկայա (ԱՄՆ), Սիանդոն Կոն (Չինաստան)։ Ժյուրիի նախագահը նաև նշել է՝ լսել է մրցույթի մասնակիցների կատարումները և հաշվի առնելով կատարողական բարձր վարպետությունը՝ համոզվել՝ հետաքրքիր ու մրցակցային մրցույթ է սպասվում։
Նշենք, որ մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանել բազմաթիվ երիտասարդ դաշնակահարներ տարբեր երկրներից, որոնք մրցույթի ընթացքում պայքարելու են խաչատրյանական միջազգային մրցույթի դափնեկրի կոչման համար։ Մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 22 դաշնակահարներ 7 երկրից (Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Հարավային Կորեա, Ռուսաստանի Դաշնություն)։
Խաչատրյանի անվան մրցույթը կցուցադրվի ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքով: Մրցույթի հաղթողների կատարումները ցուցադրվելու են այդ ալիքի եթերում: Ցուցադրվելու են նաև չինական «Music Today» հարթակում, առցանց հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքէջով:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հեղինակավոր ստուգատես է, որն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտրանիում։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների և աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ և երրորդ փուլերում պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երրորդ՝ եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
Նշենք, որ մրցույթի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգի ընթացքում կներկայացվեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա բրիտանացի վիրտուոզ ջութակահար Ջենիֆեր Փայքը՝ ներկայացնելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ