ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համերգ՝ նվիրված Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի 100-ամյակներին

Հունիսի 8, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգային երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի ծննդյան 100-ամյակներին։

Պարային գեղեցիկ զույգին նվիրված համերգները նախաձեռնել են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը և «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը։

Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, նույն համերգային ծրագիրը կկայանա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Համերգային ծրագրերի ընթացքում կներկայացվեն Ազատ Ղարիբյանի պարային բեմադրությունները:

Նշենք, որ բալետի արտիստ, պարուսույց Ազատ Ղարիբյանը 1962 թ. եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը, իսկ 1963-83 թթ.՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը: 1959 թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի ուսումնա­րանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկավարել է երկար տարիներ՝ ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր: 1986 թ. ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար նա բեմադրել է լավագույն պարային համարներ՝ Ա․ Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խ․ Ավետիսյանի «Հուշեր», Մ. Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ:

1956 թ. Ազատ Ղարիբյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980 թ.՝ ժողովրդական արտիստի կոչման։

Բալետի արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանը 1955 թ. Երևանի պարարվեստի ուսումնարանում հիմնել է դերասանի վարպետություն առարկան: 1956 թ. մասնակցել է Մոսկվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին, որտեղ կատարել է Գոհարի դերը Գ. Եղիազարյանի «Սևան» բալետում, Շամիրամի դերը՝ Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի ինտերմեդիայում և արժանացել «Պատվո նշան» շքանշանի: 1972-74 թթ. նա եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավարը: 1974-2004 թթ. ղեկավարել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը, 1980 թ.` Երևանի թատերական ինստիտուտի բեմական շարժման ամբիոնը (1995 թ.-ից` դոցենտ): 1981 թ. արժանացել է երկրորդ «Պատվո նշան» շքանշանին: 1986 թ. Ազատ Ղարիբյանի հետ հիմնել է «Կռունկ» պարային անսամբլը, իսկ ամուսնու մահից հետո շարունակել է ղեկավարել անսամբլը: 1963 թ. Թերեզա Գրիգորյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968 թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)