ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ
Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։
Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը ողջ աշխարհում։ Կրթությունը հաճախ դիտարկվում է որպես աղքատության դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացման, ժողովրդավարական զարգացման դեմ ուղղված սպառնալիքների, աղետների և ռիսկերի, նոր մարտահրավերների լուծում։
Սակայն նշված խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը հաճախ կասկածի տակ է դրվում․ այս խնդիրն ավելի ակնառու դարձավ կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում։ Ավելի քան մեկուկես միլիարդ սովորողներին ուսումը շարունակելու հնարավորությունից զրկած նոր կորոնավիրուսային վարակի բռնկումն ավելի տեսանելի դարձրեց կրթական համակարգի խնդիրները՝ օրակարգ ներմուծելով կրթության հայեցակարգի վերափոխման անհրաժեշտությունը։
Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքները և ստեղծագործ մտածելակերպը սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի են դարձել։ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հիմքում այդ հայեցակարգն է դրված, որը նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում՝ փոխկապակցված միջոցառումների իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացման զգալի ներդրումներին։
Ժամանակակից զարգացած և զարգացող երկրներում արդեն կարծիք է հաստատվել, որ ամենաշահավետ ներդրումը ուսուցումն է և կառավարման կադրերի մասնագիտական պատրաստումը․ չէ՞ որ միայն այդ խնդիրը լուծելով՝ կարելի է բարձրացնել տնտեսական ձեռքբերումների մակարդակը, հաղթահարել աղքատությունն ու ճգնաժամերը։ Հարկ է նշել, որ կադրերի պատրաստման ոլորտում կարևոր դեր է հատկացվում հենց կրթական գործընթացին։
Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնիրացման զարգացմանը։ Տվյալ հայեցակարգը պահանջում է ֆորմալ կրթության համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում՝ շեշտը դնելով կրթական համակարգը մարդու համար ողջ կյանքի ընթացքում ուսումնական միջավայրի վերածելու հանգամանքի վրա։
Արդի աշխարհում ավելի հաճախ է քննարկվում կրթության իրավունքը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուսուցումը դարձնել կենսակերպ, ինչը համապատասխանում է «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության» տեսլականին։ Արդյունավետ ուսումնառության միջավայրի որակյալ հասանելիությունը դառնում է անհատական կարողությունների զարգացման համար հիմնական հարթակ, ինչը, իր հերթին, ապահովում է ուսումնառության՝ որպես հասարակական բարիքի իրացման երաշխիքը։
Կրթության զարգացման ռազմավարական փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Կայուն զարգացման 4-րդ նպատակը, որին հասնելու համար նախատեսված են հետևյալ ուղղությունները․
Պետք է ընդգծել յուրաքանչյուր փոլում որակյալ կրթական ծառայությունների համալրված և բազմազան կիրառման հասանելիության ապահովման անհրաժեշտությունը՝ կյանքի որակի զարգացման և զգալի բարձրացման նպատակով։ Այդ ուղղություններն ավելի նպատակահարմար են դարձնում թվային և այլ գործիքների ներդրումը՝ համակարգի ուսուցման արդյունավետ և ստեղծագործական վերափոխման համար՝ արդյունավետ կառավարման, համակարգի մասնակիցների միջև դերերի և պատասխանատվության բաշխման, ինչպես նաև կառավարման նոր որակի հաշվին։
Հասարակական և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է հետևյալ խնդիրների լուծումը՝
Կրթության զարգացմանն ուղղված փոխկապակցված քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է արտահանել իր կրթական արտադրանքը նորարարական և կրթական ծառայությունների և արտադրանքի տեսքով։
Ցանկանում եմ հատուկ շեշտել կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջողված փորձի կիրառման կարևորությունը։ Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են հստակ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները։
Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել միջազգային ֆորումի կազմակերպիչներին՝ կրթության զարգացման հարցերը և համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով կառուցողական քննարկման հնարավորություն ընձեռելու համար։
Շնորհակալություն։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ