ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին

Հունիսի 14, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Գործընթացի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց:

Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ հանդիպել է դպրոցի ուսուցչական կազմի հետ, այնուհետև դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, ներկայացրել պետական քաղաքականությունը, գործընթացի մանրամասները, նպատակը և դրդապատճառները, ինչպես նաև պատասխանել մանկավարժներին և աշակերտներին հուզող հարցերին:

Արաքսիա Սվաջյանը նախ անդրադարձել է Կառավարության բարեփոխումների ընդհանուր ծրագրին, ինչի համատեքստում իրականացվում են նաև դպրոցների միավորումներ:

Փոխնախարարն ընդգծել է, որ դպրոցների միավորման գործընթացն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, որը պայմանավորված է 1400 դպրոցների մեծ մասի թերբեռնված աշխատանքով և ոչ բարենպաստ շենքային պայմաններով:

«Ինչպես գիտեք, իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացը, և այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, որն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը: Եթե ցանկանում ենք ունենալ որակյալ կրթություն, ապա պետք է ունենանք նաև պատշաճ պայմաններ, որպեսզի ուսուցիչը և աշակերտը հնարավորություն ունենան լաբորատոր փորձեր անելու և հագեցած գրադարանից օգտվելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, որն ընդգրկում է թե՛ գյուղական, թե՛ քաղաքային դպրոցները: Նրա տեղեկացմամբ՝ Կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատվել է մարզային դպրոցների ցանկը, որը ներառվելու է ծրագրում:

«Մեր դպրոցները հիմնականում կառուցվել են 1960-70-ական թթ. և լուրջ ներդրումների կարիք ունեն: Բնականաբար, հնարավոր չէ 1400 դպրոց միանգամից վերակառուցել, և զուգահեռ իրականացվում է 3-րդ գործընթացը: Այն դպրոցները, որոնք այս փուլում չեն ընդգրկվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում և թերբեռնված են, խնդրահարույց են արդյունավետ գործունեության տեսանկյունից։ Փորձում ենք միավորել և ստանալ ավելի մեծ, ուժեղ ու ամբողջական, պատշաճ ենթակառուցվածքներով դպրոցներ՝ դիտարկելով դրանց բարելավումը պետական աջակցության ծրագրերի շրջանակում,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և հավելել,- այս համատեքստում ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ավագ դպրոցները ևս շատ թերբեռնված են: Փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք արդյունավետ կազմակերպել դրանց գործունեությունը՝ տալով համարժեք լուծումներ»:

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժների և աշակերտների հարցերն ու մտահոգությունները հիմնականում վերաբերել են միավորման արդյունքում մանկավարժական հաստիքների հնարավոր կրճատմանը, նոր միջավայրում աշակերտների ինտեգրմանը և այլն:

Արմավիրի թիվ 4 ավագ և Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցների միավորումը, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, բխում է նաև այն հանգամանքից, որ դպրոցներն ամբողջական ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում։ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում սովորում է 287 աշակերտ, սակայն դպրոցն ունի 1000 աշակերտ տեղավորելու հնարավորություն։ Արմավիրի թիվ 4 դպրոցում սովորում է 244 աշակերտ, որն ունի 680 աշակերտ տեղավորելու հնարավորություն։

Արմավիրի թիվ 1 դպրոցի շենքային պայմաններն անհամեմատ ավելի լավն են, ինչը ուսուցիչներին և աշակերտներին պատշաճ պայմաններում ուսումնառությունը կազմակերպելու լայն հնարավորություն կտա: Փոխնախարարը շեշտել է, որ միավորման արդյունքում կարևորվելու է մասնագիտական ներուժը լավագույնս օգտագործելու խնդիրը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրապետության բազմաթիվ դպրոցներում մանկավարժների կարիք կա։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)