2 Յունիս 2023-ին Պէյրութի Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն եւ արուեստից վարժարանները յանձնեցին այս տարեշրջանի աւարտականներու հունձքը` Մեսրոպեանի համար աւանդական դարձած խանդավառ եւ ոգեւորող հանդիսութեան մը ընթացքին:
Հանդէսին համար Մեսրոպեանի շրջափակ փութացած էին հազարէ աւելի հրաւիրեալներ՝ հոգեւորականներ, ազգային, համայնքային եւ քաղաքական անձնաւորութիւններ, զանազան միութիւններու ներկայացուցիչներ, ծնողներ ու բարեկամներ: Հանդէսը կայացաւ հովանաւորութեամբ Պէյրութի հայ կաթողիկէ թեմի եւ Զմմառու պատրիարքական կղերի միաբանութեան պատրիարքական փոխանորդ, Հայ կաթողիկէ վարժարաններու Վարչական խորհուրդի նախագահի տեղակալ հայր Գաբրիէլ թ. ծ. վ. Մուրատեանի:
Շրջանաւարտներու բեմ հանդիսաւոր մուտքէն անմիջապէս ետք եւ յետ Լիբանանի, Հայաստանի եւ վարժարանի քայլերգներու ունկնդրութեան, խօսք առաւ Մեսրոպեան բարձրագոյն եւ արուեստից վարժարաններու տնօրէն Կրեկուար Գալուստ: Ան նախ շեշտեց, որ ընդհանրական առումով մեծագոյն նուաճում մըն է այն, որ հակառակ տարիներէ ի վեր շարունակուող տագնապներուն, Լիբանանի մէջ հայ դպրոցը մնաց կանգուն եւ կը շարունակէ իր առաքելութիւնը վասն հայ կրթութեան: Անդրադառնալով մասնաւորաբար Մեսրոպեանին, պարոն Գալուստ ըսաւ, որ վարժարանը անշեղօրէն յառաջ կ՛ընթանայ զարգացումի ճամբով. որպէս օրինակ, ան մատնանշեց այն փաստը, որ այս հանդէսին առաջին անգամ ըլլալով ներկայ են Արուեստից վարժարանի պսակաւոր արուեստից համալսարանական վկայականի (LT, license technique) շրջանաւարտները, ինչ որ ապացոյց մըն է վարժարանի ծաղկումին ու վերելքին։
Խօսքը ուղղելով Մեսրոպեան վարժարանի 84-րդ հունձքի 82 շրջանաւարտներուն, պարոն Գալուստ կարեւորեց հաւատքին, սիրոյ եւ ծառայութեան դերը անոնց կեանքին մէջ. «Հաւատացէ՛ք ձեր ներքին ուժին ու կարողականութեան եւ ամուր քայլերով քալեցէք ձեր երազներուն իրականացման համար։ Սիրեցէ՛ք ձեր ընտանիքները, ձեր ընկերները, ձեր բարեկամները, ձեր դպրոցը, միջավայրը, եկեղեցին, ազգն ու հայրենիքը։ Սիրեցէք, առանց փոխադարձ ակնկալութեան եւ առանց որեւէ շահի։ Ծառայեցէ՛ք, տարածեցէք ձեր գիտելիքները, ձեռք երկարեցէք բոլորին, որովհետեւ այս աշխարհին մէջ ա՛յն ինչ կու տաք, կը նուիրէք, այդ կը մնայ միայն», ըսաւ ան
Պարոն Գալուստ շնորհակալութիւն յայտնեց Ամենապատիւ Տէր Ռաֆայէլ Պետրոս 21րդ Կաթողիկոս Պատրիարքին հայրական գուրգուրանքին, վստահութեան եւ անսահման զօրակցութեան համար, Գերապայծառ Գաբրիէլ թ.ծ.վ. Մուրատեանին, Ս․ Փրկիչ եկեղեցւոյ ժողովրդապետութեան, հոգեւոր վարիչ Տէր Ռաֆֆի Յովհաննէսեանին, բարերարներուն, վարժարանի անձնակազմին. ծնողական յանձնախումբին եւ ծնողներուն, Մեսրոպեանի վերելքին համար ցուցաբերուած քաջալերութեան, զօրակցութեան եւ համատեղ աշխատանքին համար (տնօրէին խօսքը ամբողջութեամբ տեսնել Մեսրոպեանի կայքին մէջ)
Շրջանաւարտներուն անունով խօսքեր արտասանեցին Յակոբ Թերզեան, Բալիկ Տօնիկեան, Փաթիլ Ժաուհարժի եւ Սէրլի Քէօֆթէեան, յաջորդաբար` հայերէն, ֆրանսերէն, արաբերէն եւ անգլերէն: Անոնք բոլորն ալ արտայայտեցին իրենց երախտագիտական ապրումները` ուղղուած դպրոցի տնօրէնութեան, ուսուցիչներուն եւ ծնողներուն, շեշտելով Մեսրոպեանի ոգիին հաւատարիմ մնալու յանձնառութիւնը:
Հանդիսութեան մասնակիցներուն իր խօսքը ուղղեց օրուան պատգամաբեր պարոն Ուիսամ Մուքահալ՝ «Զուհէր Մուքահալ» հիմնարկութեան նախագահը եւ Մեսրոպեանի մէջ ՌԱՖԻՔ կրթական ծրագիրին հիմնադիրն ու հովանաւորը:
RAFIQ կրթական աջակցութեան ծրագիրը ստեղծուած է 2016 թուականին «Զուհէր Մուկահալ» հիմնադրամին կողմէ. անցած տարիներուն Մեսրոպեանի մէջ աջակցած է զանազան ծրագիրներու, իսկ 2022-2023 տարեշրջանին կրթաթոշակներ տրամադրած է միջնակարգ եւ երկրորդական բաժիններու 300 աշակերտներու: Պարոն Մուքահալի վկայութեամբ, ծրագիրը կը կրէ «Ռաֆիք»՝ «ընկեր» անունը ի պատիւ եւ ի նշան երախտագիտութեան իր մեծ ընկերոջ` պարոն Վարուժ Ներկիզեանի, որ տարիներ շարունակ կը մնայ Մեսրոպեան վարժարանի գլխաւոր բարերարներէն մէկը եւ ինքն է որ ոգեշնչած է զինք ստեղծելու ուսանողներու աջակցութեան այս ծրագիրը:
Խօսքը ուղղելով շրջանաւարտներուն, պարոն Մուքահալ ըսաւ. «Երբ դուք կը սկսիք ձեր կեանքի յաջորդ հանգրուանը, ես կ՛ուզեմ, որ դուք յիշէք, որ ձեր դպրոցը պատրաստած է ձեզ յաջողութեամբ դիմագրաւելու սպասուող մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները: Բայց նոյնքան կարեւոր է յիշել, որ յաջողութիւնը կապուած է ոչ միայն այն բանին հետ, թէ ինչերու մենք կը հասնինք, այլ այն, թէ ինչպէս մենք կը հասնինք անոնց»: «Երբ մենք կը յառաջդիմենք մեր կեանքին մէջ, մենք պէտք է յիշենք ըլլալ բարի եւ կարեկից ուրիշներու հանդէպ: Մենք պէտք է ձգտինք նաեւ ըլլալ բարոյական եւ պատասխանատու քաղաքացիներ` միշտ ձգտելով ընել այն, ինչ ճիշդ է, նոյնիսկ երբ ատիկա դժուար է», շեշտեց ան: «Ձեր կրթութիւնը նպատակակէտ մը չէ, այլ ամբողջ կեանքի ճանապարհորդութիւն մը: Շարունակ սորվեցէք, աճեցէք եւ մարտահրաւէր նետեցէք դուք ձեզի` դառնալու ձեր լաւագոյն տարբերակը», ըսաւ ան (պարոն Մուքահալի խօսքը ամբողջութեամբ տեսնել Մեսրոպեանի կայքին մէջ):
Գեղարուեստական մասով աւարտականներու նուագախումբը կատարեց «Հինգալլա»ն (Յակոբ Թերզեան, Ալեքս Լեւոնեան, Թիա Թեքիրեան, Ժորժ Լեւոնեան), ապա երգ եւ նուագ՝ «Those were the days» (Ռոզալին Պօղոսեան, Յակոբ Թերզեան, Ալեքս Լեւոնեան, Թիա Թեքիրեան, Ժորժ Լեւոնեան), hայկական պար (Անճի Տիպ, Միրէյ Ժեմօ, Ռոզալին Մարգարեան, Ճոյս Պաժին, Մանուէլլա Տալպզտիկեան, Մեղրի Պասմաճեան), ասմունք՝ «Ո՞րն է, պապօ» (Զաւէն Արսէն Տէր Ղուկասեան, Տէյվիտ Տօնապետեան եւ Սէրուժ Մուրատեան):
Հայրական խօսքին մէջ Հայր Գաբրիէլ թ. ծ. վ. Մուրատեանը յայտնեց, թէ Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Ռաֆայէլ Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը իր հովուապետական գլխաւոր աշխատանքը կեդրոնացուցած է Հայ կաթողիկէ կրթական հաստատութիւններուն վրայ: Ան օրհնեց շրջանաւարտներու ճամբան դէպի լոյսի աւելի բարձր աղբիւրներ եւ յորդորեց հաւատարիմ մնալ քրիստոնեայ մարդու եւ հայու հաւատամքին, տեսլականին եւ արժէքներուն (Գերապայծառին խօսքը ամբողջութեամբ տեսնել Մեսրոպեանի կայքին մէջ):
Խանդավառ մթնոլորտի մը մէջ 2022-2023 տարեշրջանի աւարտականի իրենց վկայականները ստացան Մեսրոպեան բարձրագոյն եւ արհեստից վարժարաններու 82 աշակերտներ եւ ուսանողներ:
Տեղեկատուական գրասենեակ
Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ