ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Հունիսի 16, 2023
Սպորտային լուրեր

Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը:

Մրցումային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:

57 կգ քաշային կարգի եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը: Մրցաշարի հաղթողի տիտղոսի համար Հարությունյանը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիի հետ:

65 կգ քաշայինների պայքարում եզրափակիչ է դուրս եկել աշխարհի գավաթակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը: Ոսկե մեդալի համար նա կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Նաիմի հետ:

70 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը: Նա ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ղազախստանի ներկայացուցչի հետ:

74 կգ քաշային կարգում հաղթողի տիտղոսի համար կպայքարի Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանը՝ եզրափակչում գոտեմարտելով Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլ Դիակոնի հետ:

57, 61, 65, 70 և 74 կգ քաշայինների եզրափակիչները կկայանան այսօր՝ հունիսի 16-ին, և կմեկնարկեն ժամը 18:00-ից: Մուտքն ազատ է:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցում է Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

Մեր ընտրանու կազմում ընդգրկված են նաև Մանվել Խնձրցյանը, Առաքել Մովսեսյանը, Սարգիս Բեգոյանը (երեքն էլ՝ 57 կգ), Արտավազդ Հարությունյանը, Վրեժ Գևորգյանը, Նորիկ Հարությունյանը, Մեժլում Մեժլումյանը, Էդիկ Հարությունյանը (բոլորը՝ 61 կգ), Գևորգ Թադևոսյանը, Հայկ Աբրահամյանը, Հրաչյա Մարգարյանը (բոլորը՝ 65 կգ), Արթուր Սարդարյանը, Արտյոմ Իսահակյանը, Գևորգ Մխեյանը, Տիգրան Ղազարյանը, Նարեկ Հարությունյանը (բոլորը՝ 70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Արման Ավագյանը, Արսեն Իսրայելյանը, Ռազմիկ Սիմոնյանը (բոլորը՝ 79 կգ), Ազատ Կարապետյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը, Խաչատուր Խաչատրյանը (երկուսն էլ՝ 97 կգ), Լյովա Գևորգյանը, Մարտին Սիմոնյանը (երկուսն էլ՝ 130 կգ):

Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)