ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պեղումներից մինչև հուշարձանի վիրտուալ վերականգնում՝ Եվրոպական հնագիտության օրերին

Հունիսի 16, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանում Եվրոպական հնագիտության օրեր են. այս կապակցությամբ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում հունիսի 16-18-ն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:

Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին, այդ թվում՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, մասնակցություն մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումների:

Օրվա շրջանակում ԿԳՄՍՆ աշխատակիցները՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանի գլխավորությամբ, այցելել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում կազմակերպվել է հանրային իրազեկում՝ վերականգնողի մասնագիտության վերաբերյալ և ծանոթացում հնագիտական գտածոների վերականգնման աշխատանքներին: Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը ներկայացրել է կենտրոնի բաժինները և գործունեությունը՝ սկսած պեղումներից մինչև վերականգնված գտածոների՝ որևէ թանգարանի հանձնում և ցուցադրության կազմակերպում: Ներկաները հետևել են գտածոների վերականգնման ընթացքին, ծանոթացել աշխատանքների մանրամասներին: Տնօրենի տեղեկացմամբ՝ վերականգնողները, ոլորտի մասնագետները շարունակաբար մասնակցում են միջազգային սեմինարների և վերապատրաստումների, իսկ կենտրոնն ուսանողների ու կամավորների ակտիվ մասնակցության, փորձի ձեռքբերման վայր է:

Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի վերջին տարիներին իրականացրած Վերին Նավեր հնավայրի պեղումների արդյունքները՝ գտածոների նոր ցուցադրությամբ:

Օրվա շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի է ունեցել «Վիրտուալ հնագիտության հեռանկարները Հայաստանում» ինտերակտիվ դասախոսություն: Այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու հնագիտական հուշարձանների վիզուալիզացիային արդի հնագիտության շրջանակում՝ ավելի շոշափելի դարձնելով պատմական անցյալի իրականությունը հանրության համար: Ցուցադրվել են նաև հուշարձանների վիրտուալ վերականգնման վերջին աշխատանքները Հայաստանում, ինչը հասանելի է նաև առցանց հարթակում՝ https://ama100.am/# :

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի խոսքով՝ այդ աշխատանքներն իրականացվել են 2021 թվականին՝ ինստիտուտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված հուշագրով: Նպատակն էր շարունակել հնագետ և պատմական Գրիգոր Արեշյանի սկսած ծրագիրը՝ 100 հնագիտական հուշարձանների թվայնացման աշխատանքները՝ որպես կրթության խթանում և տուրիզմի զարգացում:

Եվրոպական հնագիտության օրերի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/48knshzn:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)