ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր Ջուղայի «Արմեն» կրթահամալիրում ավարտական երեկոն ուներ հայրենասիրական բնույթ

Հունիսի 20, 2023
Սփյուռքի լրատու

Հունիսի 15-ին Սպահանի Նոր Ջուղայի «Արմեն» կրթահամալիրում կազմակերպված միջոցառման հերոսները դպրոցի տարրական հատվածի 6-րդ՝ ավարտական, դասարանի աշակերտներն էին: Այս տարի ավարտական երեկոն ուներ հայրենասիրական բնույթ: Երեկոյին բացման խոսք ասեց դպրոցի տնօրեն Գեղարդ Մանսուրյանը՝ ողջունելով աշակերտներին և հյուրերին, որին հաջորդեցին երեխաների ելույթները: Աշակերտները սկզբից խոսեցին Հայաստանի, Արցախի, հայրենասիրության ու հայրենիքի, հայոց լեզվի պահպանության և սերունդներին փոխանցելու կարևորության մասին: Այնուհետև նրանք հետաքրքիր դրվագներ պատմեցին հայ ազգային հերոսների, գրողների ու երգահանների կյանքից, որոնց դերը անգնահատելի է եղել հայ ժողովրդի պատմության կերտման ու հայապահպանության գործում: Ներկայացրեցին տաղեր Կոմիտասից, արտասանեցին հատվածներ Պ. Սևակից: Երգեցին մի շարք հայրենասիրական, ազգագրական , դպրոցական երգեր: Վերջում երեխաները կատարեցին երդման արարողություն, որը շատ հուզիչ էր: Նրանք երդվեցին պահել ու պահպանել մեր ազգային մշակույթը՝ փոխանցելով սերնդե սերունդ, խոսել ու գրել ոսկեղենիկ հայերենով՝ հայոց գրերը համարելով ազգային հարստություն, և միշտ սատար կանգնել հայրենիքին ՝ լավ սովորելով և պիտանի մասնագետներ դառնալով: 6-րդ դասարանի աշակերտների ելույթից հետո տեղի ունեցավ հանրապետության մակարդակով՝ ողջ տարվա ընթացքում, միջդպրոցական տարաբնույթ մրցույթների մասնակցած և պատվավոր տեղեր զբաղեցրած՝ տարրական դպրոցի սաների պարգևատրման արարողությունը: Միջոցառման ավարտին իրենց խոսքով հանդես եկան Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի նախագահ Վարուժ Մովսիսյանը և Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Սիփան ԵՊՍ. Քեչեճյանը՝ հայտնելով իրենց հիացմունքը գեղեցիկ ու բովանդակալից երեկոյի վերաբերյալ: Երեկոն շարունակվեց հյուրասիրությամբ : Այս հրաշալի երեկոյի համար շնորհակալություն ենք հայտնում, Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդին, դպրոցի տնօրինությանը, 6-րդ դասարանի հայոց լեզվի, գրականության ու պատմության ուսուցչուհի Սկարլետ Հայրապետյանին, դպրոցի ուսուցիչներին, աշխատակազմին, ծնողական խորհրդին և բոլոր այն անձանց, ովքեր մասնակցություն են ցուցաբերել միջոցառման կազմակերպան գործում։

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…