Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որի ղեկավար խորհրդի հանդիպմանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանրակրթության ոլորտում մի շարք կարևոր բարեփոխումներ են իրականացվում, որոնք ուղղված են որակյալ կրթության ապահովմանը:
«Մեզ համար առաջնահերթ խնդիրներից է ունենալ այնպիսի կրթված և իրավագիտակից սերունդ, որն իր գիտելիքներով և կարողություններով կարողանա նպաստել կլիմայի փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների մեղմացմանը, ռիսկերի նվազեցմանը, հոգ տանել շրջակա միջավայրի մասին: Կրթական բոլոր մակարդակներում մենք ներդնում ենք նոր չափորոշիչներ, որոնցում կարևոր դերակատարում ունի նաև շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունենալու գիտակցության ձևավորումը: Այս ամենը պետք է իրագործվի ոչ միայն ֆորմալ կրթության, այլև ոչ ֆորմալ կրթության շրջանակում: Այս տեսանկյունից իրականացվող բոլոր ծրագրերում կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպման նպատակն էր «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում վերահաստատել գործընկերների միջև համագործակցությունը, ներկայացնել ծրագրի տարեկան հաշվետվությունը, քննարկել ժամկետների վերանայման անհրաժեշտությունը և պլանավորել հաջորդ քայլերը։
Նշենք նաև, որ 2022 թվականին մի քանի առանցքային հաջողություններ են գրանցվել․ ավելի քան 400 ուսուցիչներ վերապատրաստվել են կլիմայի փոփոխության և ուսումնական նախագծային աշխատանքների իրականացման թեմայով, կատարվել է տեղական մակարդակում կլիմայական ռիսկի գնահատում ավելի քան 99 բնակավայրերում, անցկացվել են կլիմայի փոփոխության թեմայով իրազեկման արշավներ և այլն։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս կարևորել է ՀՀ կառավարության մասնակցությունը ծրագրի իրականացմանը: Նա իր խոսքում նշել է, որ կլիմայի փոփոխման աղետներին դիմակայելու համար գործընկերների հետ նորարական լուծումները կարող են ուղենշային լինել:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը, Կլիմայի փոփոխության և ԱՌՆ ծրագրերի ղեկավար Վիգեն Շիրվանյանը, ծրագրում ներգրավված այլ անդամներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ