ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ մարզիկները պաուերլիֆտինգի աշխարհի 2023 թ. PRO առաջնությունից վերադարձել են հաղթանակներով

Հունիսի 21, 2023
Սպորտային լուրեր

Իսպանիաի Աստորգա քաղաքում կայացել է պաուերլիֆտինգի աշխարհի 2023 թ. PRO առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Չեմպիոնի տիտղոսը նվաճել և նոր ռեկորդներ են սահմանել աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ Հայկ Աֆյանը, Արտյոմ Սոլոյանն ու Վլադիմիր Աղասարյանը:

Հայկ Աֆյանը 100 կգ քաշային կարգում եռամարտի 545 կգ արդյունքով հռչակվել է աշխարհի չեմպիոն: Արտյոմ Սոլոյանն էլ աշխարհի չեմպիոն է հռչակվել պառկած սեղմում վարժությունում 195 կգ ռեկորդով՝ 82,5 կգ քաշային կարգում: Հայաստանի դրոշի ներքո հանդես է եկել Լատվիայում բնակվող Վլադիմիր Աղասարյանը: Նա 90 կգ քաշային կարգում պառկած սեղմում վարժությունում 195 կգ արդյունքով նվաճել է աշխարհի իր անդրանիկ չեմպիոնությունը` պաուերլիֆտինգի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Այս առաջնությունում աշխարհի ռեկորդով չեմպիոն էին դարձել նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, միջազգային կարգի սպորտի վարպետներ Արա Խաչատրյանն ու Մակար Թամրազյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)