ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մուսաները» արվեստի XVII միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն

Հունիսի 23, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2023 թվականի հուլիսի 5-ից 15-ն անցկացվելու է «Մուսաները» արվեստի XVII միջազգային երիտասարդական փառատոնը:

Փառատոնի նպատակն է բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին և երիտասարդներին արվեստի բնագավառում։

Մրցույթին կարող են մասնակցել 5-ից 35 տարեկան երեխաներ և երիտասարդներ: Նրանք կարող են լինել ինչպես մենակատարներ, այնպես էլ կարող են ներկայացնել անսամբլներ և արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։

Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։

Փառատոնի վերաբերյալ տեղեկատվական փաթեթը կցվում է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն