ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իմ անուշ մայրիկ

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր Vա դասարանի դասղեկ Արփինե Կարապետյանը:
Միջոցառման ընթացքում շնորհալի աշակերտները ներկայացրեցին Մարտի 8-ի ստեղծման պատմությունը, հանդես եկան լուսափթիթ գարնան, «կենաց ծառը մշտադալար պահող» կանանց ու մայրերի, «մայրամուտի շողից պոկված, արշալույսի ցողով օծված» չքնաղ հայուհիների մասին ներբող-բանաստեղծություններով ու երգերով: Բեմի վրա ալիքվեց քնքշանուշ նաիրուհու հեզաճկուն պարը շրջապտույտի մեջ առնելով պարող զույգերին: Գարնանային շունչ էր տարածվել ամենուրեք: Ներկաները և´ ուրախացան, և´ հուզվեցին, և´ ջերմացան միջոցառման մթնոլորտում: Ներկա կանանց ու աղջիկներին իր տոնական շնորհավորանքը հղեց դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը: Ինչպես նշեց նա մայրությունը ազգություն չի ճանաչում և յուրաքանչյուր երեխայի համար իր մայրը ամենալավն ու բարին է: Շնորհավորանքի ու երախտագիտության իրենց խոսքը հայտնեցին նաև ծնողները:

Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ` երգելով մորն իմ անգին,
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ`
Պաշտե գեթ իր մայրիկին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)