ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդման ու զարգացման նպատակով

Հունիսի 23, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն - 2023» մրցույթ՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդմանը և զարգացմանը:

Մրցույթի նպատակն է մրցունակ և հեռանկարային գիտական ստորաբաժանումների ամրապնդումը, ներպետական և միջազգային համագործակցության խթանումը, Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավումը և այլն: Այն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով:

Նախագծերի իրականացման տևողությունը 60 ամիս է։ Յուրաքանչյուր նախագծի համար 5 տարվա կտրվածքով կտրամադրվի մինչև 176 միլիոն դրամ: Գիտական խմբերը պետք է բաղկացած լինեն 4-7 անդամից՝ ներառյալ խմբի ղեկավարը: Խմբի ղեկավար կարող է լինել մինչև 40 տարեկան, գիտական աստիճան ունեցող և կազմակերպությունում առնվազն վեց ամիս ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը: Գիտական խմբի անդամներից առնվազն երեքը պետք է լինեն մինչև 35 տարեկան:

Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր (Foreign Partner, Collaborator)՝ գիտական աստիճան ունեցող, նախագծին առնչվող մասնագիտությամբ օտարերկրյա գիտական կազմակերպությունում գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձ: Վերջինս չի համարվում գիտական խմբի անդամ, և նրա համար աշխատանքի վարձատրություն չի նախատեսվում: Նախագծի իրականացման ամբողջ ժամանակահատվածում գործընկերը պետք է առնվազն 25 օր գտնվի Հայաստանի Հանրապետությունում և առնվազն 25 օր էլ իր գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներին։

Մրցույթին դիմելու պահին ստորաբաժանման՝ հայտում ընդգրկված աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը բազային ֆինանսավորմամբ ծրագրում պետք է լինի առնվազն շաբաթական 120 ժամ (որը համապատասխանում է 3 լրիվ զբաղվածության համարժեքին (Full Time Equivalent. FTE))։ Նախագծի կատարման առաջին երեք տարիների ընթացքում ստորաբաժանման աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը պետք է դառնա առնվազն շաբաթական 200 ժամ (5 Full Time Equivalent. FTE)։

Նախագծի կատարման ընթացքում խմբերը պետք է ապահովեն բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հրապարակումներ, դիմեն միջազգային գիտական դրամաշնորհների, ստեղծեն և տարածեն գիտահանրամատչելի նյութեր և այլն:

Մրցույթի հրավերին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://scs.am/files/hraver-909a2-19.06.2023.docx:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2023 թ. հուլիսի 28-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)