ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

FAST-ը հայտարարում է ուսուցիչների վերապատրաստման և մենթորության ծրագրի մշակման ու իրականացման մրցույթ

Հունիսի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է համապատասխան կազմակերպություններին և ընկերակցություններին՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում մշակելու և իրականացնելու 2023-2024 ուստարվա վերապատրաստման և մենթորության ծրագիրը։

Ծրագիրը նախատեսված է ավելի քան 30 «Մաթեմատիկայի» և «Թվային գրագիտություն և համակարգչային գրագիտություն» (ԹԳՀԳ) առարկաների ուսուցիչների, ինչպես նաև ոլորտի մասնագետների համար։

Դիմելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջներին և չափանիշներին.

  • կրթության ոլորտում վերապատրաստումների և մենթորության ծրագրի իրականացման փորձ,
  • մանկավարժության և մեթոդական փորձ,
  • ԿԳՄՍ նախարարության կողմից հավատարմագրի առկայություն՝ ուսուցիչներին կրեդիտներ տրամադրելու համար,
  • համապատասխան մասնագիտական թիմ,
  • բյուջե և ծախսարդյունավետություն,
  • համագործակցություն և գործընկերություն:

Դիմորդները պետք է ներկայացնեն տեխնիկական հայտ՝ այն ուղարկելով education@fast.foundation էլեկտրոնայինհասցեին։

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 7-ն է։ Ծրագրի, դիմումի պահանջներին, պարտականություններին և բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://fast.foundation/pdf/genaitorarm

Ընկերությունները կարող են դիմել ինչպես առանձին, այնպես էլ այլ ընկերությունների հետ ընկերակցություններ կազմելով: Բացի դրանից՝ ընդունվում են հայտեր առանձին թիրախային խմբերի համար վերապատրաստման և մենթորության ծրագիրն իրականացնելու համար (օրինակ՝ մաթեմատիկայի ուսուցիչներ, «Python» ծրագրային լեզվի դասընթացավարներ և ԹԳՀԳ ուսուցիչներ):

Նախքան հայտերի և փաստաթղթերի վերջնական ներկայացումը՝ դիմորդները կարող են պահանջել առցանց հանդիպումներ, որպեսզի քննարկեն հայտի մանրամասները և «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի պահանջները: Հանդիպման համար անհրաժեշտ է հարցում ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին (education@fast.foundation):

Ընտրություն կատարելիս հաշվի կառնվի, թե որքանով է ներկայացված դիմումը (տեխնիկական հայտը) համապատասխանում FAST հիմնադրամի նպատակներին և ինչ փորձառություն ունի վերապատրաստող կազմակերպությունը։ Հաշվի կառնվի նաև առաջարկվող բյուջեի մրցունակությունը։

Նշենք նաև, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից մշակված «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի նպատակն է ստեղծել ԱԲ հետազոտողի և նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ և նախատեսում է ոլորտի գործընկեր կառույցների ներգրավում։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են այստեղ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)