ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Վստահ եմ՝ հետագա հաջողությունները կդիտվեն որպես օրինաչափություն, այլ ոչ պատահականություն». Կարեն Գիլոյանն ընդունել է թենիսի կանանց հավաքականի անդամներին

Հունիսի 29, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հունիսի 19-24-ը տպավորիչ ելույթներ է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ոչ պաշտոնական աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում (ITF Billie Jean King Cup): Հայաստանի թիմը մասնակցել է եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարին և 11 թիմերի պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզուհիներին տպավորիչ ելույթների ու գրանցած բարձր արդյունքների կապակցությամբ.

«Լավ է, որ թենիսում այսպիսի հաջողություն ունենք. սա շատ լուրջ նվաճում է: Բավական երիտասարդ թիմ ունենք: Վստահ եմ՝ հետագայում կխաղանք բարձր լիգայում ու դա կդիտվի որպես օրինաչափություն, և ոչ պատահականություն»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է թենիսիստների առաջիկա ծրագրերից, տեղեկացել, որ նրանցից շատերը բարձրագույն կրթություն են ստանում ԱՄՆ-ի համալսարաններում: Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ ուսումնառությունն ավարտելուց հետո հայ մարզուհիները կշարունակեն խաղալ ու տարբեր մրցահարթակներում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը:

Նշենք՝ հայ թենիսիստները Ա ենթախմբում միևնույն 2։1 հաշվով 4 հաղթանակ են տարել Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերի նկատմամբ, դուրս են եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, դժվարին պայքարում 1-2 հաշվով զիջել են Հյուսիսային Մակեդոնիայի թիմին ու չեն կարողացել բարձրանալ երկրորդ խումբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն