ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել և փոխանցվել է ՀՀ կառավարությանը

Հուլիսի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը:

«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որն ավելի քան 13 տարի գործընկերների համագործակցությամբ իրականացվում էր ՀՀ մարզերում, այսուհետ ամբողջությամբ կկատարվի պետական բյուջեի միջոցներով:

Ծրագրի փոխանցման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաունը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ինչպես նաև ՀՀ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ միջազգային և պետական տարբեր կառույցներից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ ամփոփվում է կատարված մեծ աշխատանքը, որով նաև հետագա անելիքների նոր փուլ է ազդարարվում: Նախարարի խոսքով` վերջին երկու տասնամյակների ընթացքում «Դպրոցական սնունդը» Հայաստանում սոցիալական պաշտպանության փորձնական ծրագրից վերածվել է մարդկային կապիտալի զարգացման հարթակի՝ խթանելով կրթության որակի բարելավումը և առողջ ապրելակերպը: Նա շնորհակալություն է հայտել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և փաստել՝ ՀՀ-ում իրականացվող «Դպրոցական սնունդը» ծրագիրը կարող է մոդել և լավ օրինակ դառնալ այլ երկրների համար:

«Շատ կարևոր է, որ ըստ պլանավորվածի՝ ավարտել ենք ծրագրի ամբողջական փոխանցումը պետությանը. 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1-ից 4-րդ դասարանների 100 հազարից ավելի երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մենք, բնականաբար, կարիք ունենք զարգացնելու մեր ունեցած արդյունքները. մասնավորապես՝ ծրագրի մաս չի կազմում Երևանը, և քննարկում ենք մայրաքաղաքի դպրոցները ևս ծրագրում ներառելու հարցը, ինչը թույլ կտա շուրջ 50 հազարով մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը: Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն կսկսենք Երևանի դպրոցները ծրագրում ներառելու գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է, որ ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ. այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ՝ թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Ծրագիրը ներառվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում, և երեխաները նաև սովորում են առողջ և ճիշտ սնվել, գործնական ուսուցում և տեսական դասընթաց անցնում:

Նախարարի խոսքով՝ գնաճով պայմանավորված՝ որոշակի վերանայումներ է իրականացվել, և ճաշացանկում կատարվել է փոփոխություն. «Դպրոցական ճաշացանկում 20 հիմնական սննդամթերք է ներառված, երկշաբաթյա ճաշացանկ է հաստատվում՝ հենց այդ 20 սննդամթերքի օգտագործմամբ»:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մատնանշելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այս տարիներին ծրագրի աջակցությունը եղել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև տեխնիկական, մեթոդական և կադրերի պատրաստման հարցում. «Ծրագիրն աշխատում է շատ լավ մեխանիզմով և ունի մեծ ներուժ, ինչն էլ առիթ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցի այս կարևոր նախագծի իրականացմանը: Վստահ եմ, որ ռուսական աջակցությունը ծրագրի իրականացման և կատարելագործման հարցում շարունակվելու է մեր երկու երկրների ամուր համագործակցությունը շնորհիվ»:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթն ասել է, որ 2016 թվականից սկսած՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը բոլոր 10 մարզերում աստիճանաբար փոխանցվել է ՀՀ կառավարությանը, սակայն ՊՀԾ-ն շարունակում է ծրագրին տեխնիկական աջակցություն և ռեսուրսներ տրամադրել՝ ծրագրում ներգրավված դերակատարների հմտություններն ու կարողությունները բարելավելու նպատակով:

Նշենք նաև, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը մինչ այս իրականացվել է ՀՀ կառավարության, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (SFCWA), Ռուսաստանի Դաշնության սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և նրա տեխնիկական գործընկերների հետ ռազմավարական համագործակցության արդյունքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)