ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարից առաջ

Հուլիսի 21, 2023
Սպորտային լուրեր

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կազմակերպման հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: 

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:

Օգոստոսի 19-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ տարեցտարի պետք է ավելի բարելավել մրցաշարի կազմակերպումն ու անցկացումը. «Այս միջոցառումը բարձր կարգի մրցաշար է, և պետք է պատրաստվել հավուր պատշաճի»:

Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանի տեղեկացմամբ՝ այս պահին մրցաշարին գրանցվել է 50 մասնակից, ինչը լավ ցուցանիշ է անցած տարվա համեմատ:

Նշվել է, որ մրցաշարի մասնակիցները մրցավայր կտեղափոխվեն գնացքով ժամը 8:30:

Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության մեքենաներ, կգործի նաև բուժկետ՝ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունն ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև մրցաշարի ամբողջ ընթացքում Սևանա լճում ջրափրկարարների և մոտորանավակների առկայության և պատշաճ գործարկման անհրաժեշտությունը: Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածք այցելելու և տեղում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ:

Քննարկվել են նաև հեռարձակման ապահովման և կազմակերպչական այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն