ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Վստահ եմ՝ այստեղ հրաշալի գաղափարներ են ծնվելու». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Իջևանի երիտասարդական կենտրոնի բացմանը

Հուլիսի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով: Նմանօրինակ 25 կենտրոնների շարքում առաջինն Իջևանի երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ներկայացուցիչներ միջազգային գործընկեր կազմակերպություններից, ԿԳՄՍ նախարարությունից և այլ կառույցներից:

Հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, կազմակերպվելու են զարգացնող, ժամանցային խաղեր և միջոցառումներ, առկա է նաև կինոդիտման հնարավորություն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով երիտասարդական կենտրոնի բացման կապակցությամբ, ընդգծել է՝ այս նախաձեռնությամբ պետությունը նպատակ ունի համայնքային մակարդակներում ապահովել երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման անհրաժեշտ միջավայր։

«Այստեղ երիտասարդները հնարավորություն կունենան ինքնադրսևորվելու, սեփական կարողությունները շարունակաբար զարգացնելու և ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ որոշումների կայացմանը որպես անհատ և որպես խումբ մասնակցելու համար։ Այս համատեքստում կրթության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում շատ ենք կարևորում հատկապես մեր մարզաբնակ երիտասարդների համար հավասար պայմանների ապահովումը։ Երիտասարդական կենտրոնն այս դեպքում նաև պետական քաղաքականության իրականացման գործիք է: Կարևորում եմ նաև, որ կենտրոնները լինելու են ինքնաբավ, այսինքն՝ դառնալու են համայնքային կյանքի մի մաս, զարգանալու են և գործելու են սոցիալական ձեռներեցության սկզբունքով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք՝ երիտասարդական կենտրոնը կծառայի որպես հարթակ տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման և սոցիալականացման համար: Պետական բյուջեի միջոցներով նման կենտրոն այս օրերին առաջիկայում կբացվի նաև ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, իսկ մինչև տարեվերջ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում։

«Բոլոր լավ գաղափարները ծնվում են հենց միջավայրի առկայության արդյունքում: Կարծում եմ՝ այստեղ հրաշալի գաղափարներ են ծնվելու, և մենք բազմաթիվ լավ ծրագրեր ու նախաձեռնություններ ենք ունենալու, որոնք սկիզբ են առնելու հենց այս սենյակներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև Տավուշի մարզպետարանին, Իջևանի համայնքապետարանին և «ԼՈՖԹ» գործընկեր կազմակերպությանը համատեղ աշխատանքի համար, ինչը միտված է պետության հիմքերի ամրապնդմանը՝ երիտասարդների ներուժի գործադրմամբ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, շնորհավորելով երիտասարդական կենտրոնի բացման կապակցությամբ, կարևորել է հատկապես անհրաժեշտ միջավայրի ապահովումը. «Ցանկացած փոփոխության մեջ կարևորում ենք միջավայրի ապահովումը: Լավ աշխատանքի դեպքում այս կենտրոնում, վստահ եմ, լավ գաղափարներ կծնվեն, ու դրանք առաջ տանելու համար որևէ խոչընդոտ չի լինի: Մեր հնարավորության սահմանում պատրաստ ենք աջակցելու: Առաջին օրինակը տեսնելուց հետո ամեն ինչ պետք է անենք՝ նմանօրինակ կենտրոններն ավելացնելու համար»:

Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ պետական երիտասարդական քաղաքականության առանցքն են կազմում երիտասարդների ներուժի բացահայտումն ու շարունակական զարգացումը, որոշումների կայացման մասնակցայնության բարձրացումը և ինտելեկտուալ ժամանցի հնարավորությունը:

«Երիտասարդական կենտրոնն ունի համապարփակ մոտեցում, որտեղ մեկտեղված է թե՛ մշակութային-ինտելեկտուալ ժամանցի բաղադրչի ապահովումը, թե՛ խոցելի խմբերի ներառականությունը: Բացի այդ՝ պետությունը տարբեր ոլորտային նախարարաությունների միջոցով մի շարք հիանալի ծրագրեր է իրականացնում, բայց շատ հաճախ երիտասարդները բավականաչափ իրազեկված չեն: Այդ իսկ պատճառով նախատեսում ենք, որ մեր երիտասարդական կենտրոնները կդառնան նաև այն ինֆորմացիոն հանգույցը, որի շնորհիվ երիտասարդները կտեղեկանան պետական տարաբնույթ ծրագրերի մասին»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև այն, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն աշխատում է տեղական և միջազգային գործընկերների հետ, որոնց ջանքերով երիտասարդներին մատուցվող ծառայություններ են բացվում Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում։ Ստեղծվող երիտասարդական կենտրոնները ապահովելու են մարզաբնակ երիտասարդների համար բազմաթիվ երիտասարդական ծրագրերի և ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև նպաստելու են երիտասարդական աշխատանքի միջոցով տեղական մակարդակում հանրային կյանքի բարեփոխմանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ՝ թիրախային այսպիսի կենտրոնների ստեղծումը պետք է խրախուսել հնարավոր բոլոր միջոցներով. «Սա, իհարկե, պետական նախաձեռնություն է, բայց իր բովանդակությամբ համայնքային կենտրոն է ու պետք է նպաստի համայնքում երիտասարդների ակտիվությանն ու նախաձեռնողականությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԿԳՄՍ նախարարությանը. գերատեսչության համառության, հետևողականության և գաղափարն արժևորելու շնորհիվ է այս ծրագիրն առաջ մղվում»:

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի խոսքով՝ նմանօրինակ երիտասարդական կենտրոնն իրենց մարզում շատ սպասված էր:

«Տավուշյան հրաշք բնության մեջ մեծացած երիտասարդները, վստահ ենք, ունեն մեծ ներուժ, և այս հատատությունը կբացահայտի այդ ներուժը, կիրականցվեն նոր նախագծեր ու կյանքի կկոչվեն նոր գաղափարներ, որոնք կբարելավեն մեր հանրային կյանքը: Շնորհակալ ենք Կառավարությանը նախագծի ֆինանսավորման համար»,- ասել է Ղուշչյանը:

Իջևանի երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով պետբյուջեից 25 մլն 800 հազար դրամ է հատկացվել: Իջևանի երիտասարդական կենտրոնի ստեղծման դրամաշնորհային մրցույթում հաղթել է «ԼՈՖԹ» կազմակերպությունը: «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի խոսքով՝ իրենց փորձառության և տեսլականի հիմքում ընկած է եղել երիտասարդի, դեռահասի ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթության, ինտելեկտուալ ժամանցի ապահովումը: Նա հույս է հայտնել՝ Իջևանի երիտասարդական կենտրոնը կդառնա մարզի ու քաղաքի երիտասարդների սիրելի վայրը ու նրանց զարգացման հարցում կարևոր դերակատարություն կունենա:

Երիտասարդական կենտրոնի գործառույթներից բխող միջոցառումները շահառուների համար իրականացվելու են անվճար հիմունքներով: Իջևան համայնքում ստեղծված երիտասարդական կենտրոնի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Իջևանի համայնքապետարանի կողմից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)