ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր

Հուլիսի 25, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Տեղեկացնենք՝ մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար մինչև օգոստոսի 1-ը անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ինչպես նաև ձևաչափի լրացված տարբերակը:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն