ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկե մեդալով պարգևատրվել է «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրենը

Հուլիսի 25, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալինա Մաքսիմի Քուշկյանին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալինա Քուշկյանին երկարամյա աշխատանքային գործունեությամբ ոլորտի զարգացմանը նպաստելու համար. «Դուք հազարավոր ուսանողների եք կրթել, և Ձեր աշխատանքի արդյունքում որակյալ կադրերով են համալրվել բժշկական հաստատությունները, ինչը, կարծում եմ, գնահատանքի ամենակարևոր ձևն է: Ձեր աշխատանքն ուղղված է քաղաքացիների առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը, որն անհնար է թերագնահատել»:

Նախարարը հույս է հայտնել, որ Ալինա Քուշկյանն իր փորձառությունը կշարունակի ծառայեցնել՝ ի նպաստ ոլորտի զարգացման:

«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ բացի մասնագիտական հմտություններից՝ առաջնային է եղել ուսանողներին փոխանցել այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ բարությունը, աշխատասիրությունն ու գթասիրտությունը, որոնք ևս շատ կարևոր են բժշկության ոլորտում:

«Պետության գնահատանքն անչափ ոգևորիչ է. այն դրդում է առաջ շարժվել: Մոտ ապագայում պատրաստվում ենք կյանքի կոչել այլ ծրագրեր ևս, որոնք համապատասխանում են ժամանակի պահանջներին»,- ասել է Ալինա Քուշկյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է գերատեսչության պատրաստակամությունն այնպիսի համագործակցության շուրջ, որը կծառայի կրթության ոլորտի բարելավմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)