ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվրամիության մշակութային կյանքին մասնակցելու նոր հնարավորություն. բացվել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը

Հուլիսի 27, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ» համաձայնագրի շրջանակում տեղի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններ, Հայաստանի մշակութային դաշտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ։

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին՝ ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանել շփումները մշակույթի գործիչների միջև և զարգացնել մշակութային բազմազանությունը Հայաստանում: Ծրագրի շրջանակում տրամադրվում են դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ՝ այն համարելով Հայաստանի մշակութային կյանքում կարևոր իրադարձություն:

«Հայաստանի և Եվրոպական միության գործընկերային կապերը տարեցտարի է՛լ ավելի են զարգանում. դրա մասին է վկայում նաև այսօրվա ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինան­սավորման համաձայնագիրը: Այսպիսով, մենք ոչ միայն եվրոպական արժեհամակարգի կրողն ենք, այլև մեզ համարում ենք եվրոպական մեծ քաղաքակրթական ընտանիքի անդամ,-ասել է նախարարը և հավելել,- «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում մշակութային համագործակցության հիմքում դրված նպատակներն ամբողջովին համահունչ են «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությանը»»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ թե՛ ռազմավարության, թե՛ համաձայնագրի առանցքային նպատակներն են մշակութային կյանքի հասանելիությունը և ներառականությունը, մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումը, դրանց զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը, Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող ու ստեղծող երկիր և այլն:

«ԿԳՄՍ նախարարությունը մեծապես կարևորում է գրասենյակի առաքելությունը՝ ուղղված եվրոպական մեծ մշակութային տարածքում միջմշակութային կապերի զարգացմանը և կշարունակի շարունակական աջակցություն ցուցաբերել տեղեկատվական կենտրոնի գործունեությանը: Մաղթում եմ աշխատանքային խմբին անխափան գործունեություն, իսկ ստեղծարար ոլորտի հանրությանը՝ հաջողված նախագծերի իրականացում Եվրամիության մշակութային դաշտում»,- եզրափակել է խոսքը Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ընդգծել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կարևորությունը հստակ գործիքակազմի, աջակցող մեխանիզմների առկայության տեսանկյունից և նշել՝ ճիշտ համակարգման պարագայում գրասենյակի գործունեությունը կգրանցի շարունակական հաջողություններ:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս շնորհավորել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի բացման առթիվ՝ այն համարելով կարևոր քայլ մշակույթի ոլորտի բոլոր նախաձեռնություններում: Ըստ դեսպանի՝ ծրագրի նպատակն է թիրախավորել մշակույթի ոլորտում առկա կարիքները և ապահովել մշակութային բազմազանությունը Հայաստանում:

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը կնպաստեն գրասենյակի առաքելության իրականացմանն ու ոլորտի զարգացմանը:

Բացման արարողությունն ուղեկցվել է տաղանդավոր պատանի երաժիշտների (քանոնահարներ) համերգային կատարմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)