ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուր էլ լինենք, ազգանվեր նույն առաքելությունն ունենք. ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հուլիսի 31, 2023
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը. մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Հուլիսի 3-ից 28-ը 18 երկրի շուրջ 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվել է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:

ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և նշել. «ԿԳՄՍ նախարարությունը ջանք չի խնայում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը հագեցած բովանդակությամբ և առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար: Վստահ ենք՝ այս ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները լավագույնս կկիրառեք ձեր կրթօջախներում, և այդպիսով կապահովվի բոլորիս առջև դրված նպատակը՝ հայեցի կրթության տարածումն ու զարգացումը սփյուռքում»:

Արկադի Պապոյանը նաև կարևորել է մանկավարժների դիտարկումներն ու առաջարկները՝ ծրագիրը տարեցտարի կատարելագործելու և բարելավելու տեսանկյունից:

Վերապատրաստված մանկավարժները շնորհակալություն են հայտնել ծրագրի հաջող իրականացման և հագեցած դասընթացների համար:

«Վստահաբար կարող ենք ասել, որ վերապատրաստման արդյունքում բազմապատկվել է մեր իմացությունը: Մենք հաղորդակից եղանք կրթական նոր մեթոդների, ինչն ավելի կզարգացնի հայրենիքից դուրս հայանպաստ մեր գործունեությունը: Ծրագիրը կարևոր է ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև աշխարհի մյուս ծայրում գտնվող մեր հայրենակից մանկավարժների հետ փորձի փոխանակման առումով: Ի վերջո, ուր էլ լինենք, որպես մանկավարժ՝ ազգանվեր նույն առաքելությունն ունենք»,- ասել է Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքի հայկական դպրոցի ներկայացուցիչ Սուսաննա Բարսեղյանը:

Մեկ այլ մանկավարժի՝ Կրասնոյարսկ քաղաքի հայկական դպրոցը ներկայացնող Սյուզաննա Բեկչյանի գնահատմամբ՝ սփյուռքահայ ուսուցչի ամեն օրը պայքար է հայ երեխայի մեջ մայրենին սերմանելու, հայկական ավանդույթները պահպանելու համար. «Մեր մասնագիտությունը մշտապես կատարելագործվելու, նորացվելու կարիք ունի, ինչին էլ միտված է ԿԳՄՍ նախարարության այս ծրագիրը: Մեկ ամսվա ընթացքում մեծ էներգիայով և գիտելիքով զինվեցինք, որը մեզ կօգնի հետագայում առավել արդյունավետ աշխատել»,- ասել է Բեկչյանը:

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մանկավարժները հանդես են եկել ազգային երգի-պարի կատարումներով, ասմունքել հատվածներ հայ դասական գրականությունից և իրենց ստեղծագործություններից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…