ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գետահովիտում իրականացվել է «Հայ կերպարվեստը մանուկների և պատանիների աչքերով» մշակութային ծրագիրը

Հուլիսի 31, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում անցկացվել է «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացրել է «Մունետիկ» Հ/Կ-ն՝ Իջևանի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն էր երեխաներին ծանոթացնել կերպարվեստի երկու ուղղություններին՝ բատիկային և ապակենկարչությանը, սովորեցնել դրանց ստեղծման նորարարական տեխնիկաներն ու առանձնահատկությունները։

Բատիկայի և ապակենկարչության վարպետաց դաս-հանդիպում են անցկացրել արվեստագետներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները: Քույր արվեստագետները ծրագրի մասնակիցներին են փոխանցել բատիկայի և ապակենկարչության գաղտնիքներն ու հմտությունները: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել են ապակենկարչության և բատիկայի հրաշալի աշխատանքներ: Հաջորդիվ՝ բոլոր աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում:

Նշենք, որ «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» կրթամշակութային ծրագրին մաս­նակցել է ՀՀ տար­բեր մարզերի 18 շնորհալի երեխա՝ երկու հերթափոխով: Ամեն հեր­թափոխը տևել է 10 օր, յուրա­­քանչ­յուր հերթա­փոխում ընդգրկված է եղել 9 մասնակից: Ծրագրի ողջ ընթացքում իրենց գործուն մասնակցությունն են ունեցել նաև տեղացի և մյուս մարզերի կամավորները:

Ծրագրի ըն­թացքում իրականացվել են վար­պետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, բաց դասեր՝ հրա­վիրված մաս­նագետների մասնակցությամբ: Իրականացված տարբեր միջոցառումներին մասնակցել է նաև Իջևան քաղաքի շուրջ 70 շնորհալի երեխա:

Տեղեկացնենք, որ 2023 թ. հոկտեմբերին «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը կկայանա նաև Երևանում՝ Նարեկացի արվեստի միության ցուցասրահում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)