ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մի շարք դպրոցների շենքային պայմաններ կբարելավվեն և կապահովվեն գույքով

Օգոստոսի 1, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայության 5 հանրակրթական դպրոցներին հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ 38 մլն 706 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին:

Գումարն ուղղվելու է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի և Աբովյանի կրթահամալիրի շենքային պայմանների, ինչպես նաև Երևանի Ալ. Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ, Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ, Աբովյանի թիվ 4 ավագ, Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների գույքային հագեցվածության բարելավմանը:

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ ունեն մասնակի նորոգման կամ գույքի ձեռքբերման կարիք:

Մասնավորապես՝ Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցին կհատկացվի գումար՝ շենքի տանիքում արևային ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար: Համաձայն կատարված հաշվարկների՝ 40 կՎտ հզորությամբ կայանն ամբողջությամբ կզրոյացնի դպրոցի էլեկտրաէներգիայի ծախսը:

Աբովյանի կրթահամալիրի տնտեսումներից գումար կհատկացվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ճաշարանի նորոգման աշխատանքներին:

Ալ. Քեմուրջյանի անվան Երևանի թիվ 170 ավագ դպրոցում դասապրոցեսն արդյունավետ և բազմաբովանդակ կազմակերպելու համար կհատկացվի գումար՝ դասարանները և լաբորատորիաները պրոյեկտորներով և էկրաններով համալրելու նպատակով:

Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցին կհատկացվի գումար՝ դյուրակիր համակարգիչ, պրոյեկտորներ և էկրաններ ձեռք բերելու նպատակով:

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով և շենքի միջանցքներում անվտանգության նկատառումներով կհատկացվի գումար՝ տեսահսկողության համակարգ տեղադրելու նպատակով:

Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցին կհատկացվի գումար՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրագործման համար խոհանոցային գույք և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Որոշմամբ նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…