ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համահայկական ամառային 8-րդ խաղերը շուրջ 7000 մասնակից կունենա

Օգոստոսի 1, 2023
Սպորտային լուրեր

Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Մինչ այդ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքին հետևել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու այլ պատասխանատուներ։

Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։ Այնուհետև պատասխանատուները հետևել են մարզադաշտին հարակից փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։ Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքներ։

Այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերին շուրջ 7000 մարդ կմասնակցի, իսկ հյուրերի թիվը կհասնի տասը հազարի։ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ, Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանի խոսքով՝ գրանցվել է շուրջ 170 թիմ. «Ամենաշատ թիմերը գրանցվել են ֆուտզալ մարզաձևում՝ 48 երկիր, բասկետբոլում և ֆուտբոլում՝ հավասարաչափ՝ 28-ական։ Բավականին շատ մասնակիցներ ունենք, և կարծում եմ՝ սա ռեկորդային թիվ է»:

Այս տարի առաջին անգամ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Ամենաշատ հայտ ներկայացվել է Ռուսաստանից և Վրաստանից։ Դիմել են նաև անհատական ​​սպորտաձևերի համար, ինչպիսիք են՝ լողը, գոլֆը, շախմատը: Այս տարի մասնակիցների թվում կան նաև 10-15 տարեկան երեխաներ։ Նրանք հիմնականում մասնակցելու են շախմատի և լողի մրցումներին։

Օրերս էլ Գյումրու Շախմատի տանը տեղի է ունեցել Խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը։

Խաղերի մրցավարները, Նարինե Շահբազյանի փոխանցմամբ, միջազգային բարձր որակավորում ունեն։

«Մրցավարներն ընտրվել են մարզաձևերի ֆեդերացիաների կողմից, ունենք նաև միջազգային մրցավարներ, որոնք սպասարկել են միջազգային մրցաշարեր՝ բասկետբոլի, աթլետիկայի, վոլեյբոլի։ Ութ տարիների փորձը ցույց է տվել, որ մեր մրցավարները բավականին բարձր մակարդակով են անցկացնում բոլոր մրցումները»,- նշել է Նարինե Շահբազյանը։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի մասնակիցները խաղային տարբեր մարզաձևերում կմրցեն հարմարավետ, միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մասնակիցներին համակարգված աշխատանքով կդիմավորեն ու ամբողջ ընթացքում կուղեկցեն համահայկական խաղերի կամավորները։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում: «Միասնություն սպորտով» կարգախոսով միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 21:00-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)